Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստանում ՄՊՔ–ի առաջին փուլին ավելի քան 14300 դիմորդ է մասնակցել. ԳԹԿ

03.07.2013, 16:38
Հայաստանում միասնական պետական քննությունների առաջին փուլին մասնակցել է 14345 դիմորդ, ինչը ցածր է անցյալ տարվա ցուցանիշից։ Ինչպես նշում է Կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը, այդ մասին տեղեկացրել է ՀՀ գնահատման և թեստավորման կենտրոնի նախագահ Գագիկ Մելիքյանը։
Հայաստանում ՄՊՔ–ի առաջին փուլին ավելի քան 14300 դիմորդ է մասնակցել. ԳԹԿ
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում միասնական պետական քննությունների առաջին փուլին մասնակցել է 14345 դիմորդ, ինչը ցածր է անցյալ տարվա ցուցանիշից։ Ինչպես նշում է Կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը, այդ մասին տեղեկացրել է ՀՀ գնահատման և թեստավորման կենտրոնի նախագահ Գագիկ Մելիքյանը։

Հանրապետությունում ՄՊՔ–ի առաջին փուլն անցկացվել է հունիսի 1–21–ն ընկած ժամանակահատվածում։

Մելիքյանը նշել է, որ դիմորդների թվի նվազումն ունի մի քանի պատճառ, մասնավորապես, ավելացել է միջին մասնագիտական հաստատություններում սովորել ցանկացողների թիվը, ինչպես նաև հեռակա ուսուցման և արտասահմանյան բուհեր ընդունվողների քանակը:

«Հիվանդության պատճառով քննությունն ընդհատել է 5 դիմորդ, հեռացվել է 3-ը: Բողոքարկումների ընդհանուր թիվը 379 է, որից բավարարվել է 94-ը»,– Հանրապետական ընդունելության հանձնաժողովի առաջին նիստի ընթացքում ասել է Մելիքյանը։

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր հերթին տեղեկացրել է, որ այս տարի ևս բուհերի ընդունելության քննություններն անցել են աննախադեպ հանգիստ մթնոլորտում։

Նիստի ընթացքում նախարարն առաջարկել է արդեն այսօրվանից հաջորդ տարվա ընդունելության  քննությունների համակարգի բարելավման ուղղությամբ առաջարկներ ներկայացնել։

Հայաստանում 10 առարկայի ՄՊՔ է անցկացվել` ռուսաց լեզու, հայոց լեզու և գրականություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն, մաթեմատիկա, օտար լեզու, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, հայոց պատմություն։

ՄՊՔ–ի երկրորդ փուլը կանցկացվի հուլիսի 2–8–ն ընկած ժամանակահատվածում։ Դրան կմասնակցեն առաջին փուլին հարգելի պատճառով չներկայացած դիմորդները, քոլեջների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները, բանակից զորացրվածները, ինչպես նաև արտերկրում դպրոցն ավարտած շրջանավարտները։

Քննությունները կազմակերպվել են 36 քննական կենտրոններում, որոնցից 11-ը՝ Երևանում:

ՄՊՔ–ի վերջնական արդյունքները հայտնի կդառնան հուլիսի 15–ին։ –0–