Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-8

Հայաստանում շուրջ 40 ավտոմեքենա է տեղափոխվել «տուգանային հրապարակ» «Վերջին զանգի» օրը. Ոստիկանություն

24.05.2013, 19:25
Ուրբաթ` Հայաստանում նշվող «Վերջին զանգի» օրը, ժամը 17:00-ի դրությամբ, առանց համապատասխան փաստաթղթերի տրանսպորտային միջոց վարելու համար Երևանում  ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 19 ավտոմեքենա, իսկ մարզերում` 20  ավտոմեքենա, հաղորդում է հանրապետության ոստիկանության մամուլի ծառայությունը։
Հայաստանում շուրջ 40 ավտոմեքենա է տեղափոխվել «տուգանային հրապարակ» «Վերջին զանգի» օրը. Ոստիկանություն
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ` Հայաստանում նշվող «Վերջին զանգի» օրը, ժամը 17:00-ի դրությամբ, առանց համապատասխան փաստաթղթերի տրանսպորտային միջոց վարելու համար Երևանում  ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 19 ավտոմեքենա, իսկ մարզերում` 20  ավտոմեքենա, հաղորդում է հանրապետության ոստիկանության մամուլի ծառայությունը։

Վաղ առավոտից ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները ողջ ծավալով իրականացնում են հասարակական կարգի ապահովմանն ուղղված իրենց գործառույթները` տոնական հանդիսությունների վայրերում մասնակիցների անվտանգությունն ու պատշաճ կարգուկանոնը ապահովելու համար:

«ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս դիմում է հանրապետության տարածքում ընթացող հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին` ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ տաքարյուն անչափահասների միջև»,– նշվում է հաղորդագրության մեջ։

2012–2013 ուսումնական տարում «Վերջին զանգը» հնչեց Հայաստանի շուրջ 30 հազար շրջանավարտների համար։ Մայրաքաղաքի դպրոցներն այս տարի ավարտեցին շուրջ 7 հազար աշակերտներ։ –0–