Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանում սոցիալական գործընկերության ինստիոտւտի զարգացման հիմնական խոչընդոտը բնակչության ցածր իրազեկվածությունն է. փորձագետ

07.11.2012, 17:28
Հայաստանում սոցիալական գործընկերության ինստիոտւտի զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրն այսօր բնակչության շրջանում դրա մասին անբավարար իրազեկումն է, որի մակարդական անհրաժեշտ է բարձրացնել, կարծում է Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Գագիկ Մակարյանը:
Հայաստանում սոցիալական գործընկերության ինստիոտւտի զարգացման հիմնական խոչընդոտը բնակչության ցածր իրազեկվածությունն է. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում սոցիալական գործընկերության ինստիոտւտի զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրն այսօր բնակչության շրջանում դրա մասին անբավարար իրազեկումն է, որի մակարդական անհրաժեշտ է բարձրացնել, կարծում է Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Գագիկ Մակարյանը:

ՀՀ կառավարության և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների միջև սոցիալական գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2009թ.-ի փետրվարի 14-ին՝ 2008թ.-ի հոկտեմբերի 30-ին կառավարության կողմից հաստատված կայուն զարգացման ծրագրի շրջանակներում:

«Այդ խնդիրն առավել սուր նկատվում է հանրապետության մարզերում, որտեղ սոցիալական գործընկերության գաղափարի մասին «ընդհանրապես ոչինչ հայտնի չէ»,- չորեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Մակարյանը:

Այդ կապակցությամբ նա նշեց, որ երկրի մարզերում «սոցիալական գործընկերություն» տերմինի տակ հաճախ պարզապես «գործընկերություն» են ենթադրում, որը բոլորովին այլ բնույթ է կրում:
 
Այն կառույցների թվում, որտեղ նույնպես տվյալ հարցի վերաբերյալ գիտելիքների մակարդակի բարձրացման անհրաժեշտություն կա, Մակարյանը նշեց տեղական ինքնակառավարման մարմիններին, ովքեր «սոցիալական գործընկերություն» տերմինի տակ որոշակի ծրագրերի շրջանակներում կոնկրետ կազմակերպությունների հետ գործընկերություն են պատկերացնում: 

ՀԳՀՄ ղեկավարն ընդգծեց, որ տվյալ համակարգի հիմնական նպատակն է կառավարության, արհմիությությունների և գործատուների միջև եռակողմ հարաբերությունների կարգավորումը:

Ըստ Մակարյանի՝ հանրապետությունում սոցիալական գործընկերությունն իրականացվում է չորս հիմնական մակարդակներով՝ ազգային, մարզային, ոլորտային՝ մասնավորապես գյուղատնտեսությունում, արդյունաբերությունում և առևտրում, ինչպես նաև ղեկավարության և կոլեկտիվների միջև կոլեկտիվ պայմանագրերի ձևաչափով կազմակերպությունների մակարդակում:

Մակարյանն ավելացրեց նաև, որ ՀՀ կառավարության որոշմամբ` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորությամբ եռակողմ հանձնաժողով է գործում, որի կազմում են տարբեր նախարարություններից, ՀԳՀՄ-ից և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայից հնգական ներկայացուցիչներ:
 
Իրազեկության բարձրացման համար Մակարյանն ընդգծեց մյուս կազմակերպությունների հետ համատեղ ՀԳՀՄ-ի կողմից անցկացվող համաժողովներին և սոցիալական գործընկերության վերաբերյալ քննարկումներին տարբեր ոլորտների և պետական հաստատությունների, այդ թվում նախարարությունների ներկայացուցիչների ակտիվ մասնակցության կարևորությունը: -0-