Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 27, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Հայաստանում տարեսկզբից ամուսնությունների թիվն աճել է, ամուսնալուծություններինը` նվազել

18.06.2019, 15:39
Հայաստանում 5 ամիսների արդյունքներով գրանցվել է ամուսնությունների աճ և ամուսնալուծությունների նվազում։
Հայաստանում տարեսկզբից ամուսնությունների թիվն աճել է, ամուսնալուծություններինը` նվազել

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 5 ամիսների արդյունքներով գրանցվել է ամուսնությունների աճ և ամուսնալուծությունների նվազում։ Այդ մասին գրել է Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում։

Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում 2019 թվականի առաջին հինգ ամիսներին գրանցվել է 6 097 ամուսնություն, ինչը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 521-ով:

Միաժամանակ նույն ժամանակահատվածում հանրապետությունում ամուսնալուծությունների թիվը նվազել է 151-ով` կազմելով 1506 ամուսնալուծություն:

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2018 թվականին գրանցվել է 14 822 ամուսնություն` 2017 թվականի 214 ամուսնությունների դիմաց, իսկ ամուսնալուծությունների թիվը 2018 թվականին կազմել է 3819` 3940–ի դիմաց։ -0-