Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Հայաստանում թմրամոլների թիվն ամեն տարի աճում է մոտ 50 տոկոսով. ուսումնասիրություն

12.11.2013, 17:57
Հայաստանում 2012թ.–ին թմրամոլների թիվը կազմել է 4332 մարդ, ինչը 30 տոկոսով ավել է նախորդ տարվանից, իսկ նախորդ մի քանի տարիների ընթացքում աճը կազմել է 50 տոկոս, երեքշաբթի տեղեկացրեց  Թմրամոլության և թմրամիջոցների դիտակայանի բաժնի ղեկավար Սուրեն Նազինյանը` ներկայացնելով Թմրամիջոցների վերաբերյալ 2013 թ.-ի ազգային զեկույցի արդյունքները։
Հայաստանում թմրամոլների թիվն ամեն տարի աճում է մոտ 50 տոկոսով. ուսումնասիրություն
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2012թ.–ին թմրամոլների թիվը կազմել է 4332 մարդ, ինչը 30 տոկոսով ավել է նախորդ տարվանից, իսկ նախորդ մի քանի տարիների ընթացքում աճը կազմել է 50 տոկոս, երեքշաբթի տեղեկացրեց  Թմրամոլության և թմրամիջոցների դիտակայանի բաժնի ղեկավար Սուրեն Նազինյանը` ներկայացնելով Թմրամիջոցների վերաբերյալ 2013 թ.-ի ազգային զեկույցի արդյունքները։ 

«Թմրամիջոցների վերաբերյալ 2013 թ.-ի ազգային զեկույցում նշվում է, որ 2012 թ.–ի դեկտեմբերի 31–ի տվյալներով հաշվառման մեջ գտնվող անձանց թիվը կազմում է 4332 մարդ։ 2009 թ.–ին գրանցված թմրամոլների թիվը կազմում էր 1686, 2010 թ.–ին` 2751, իսկ 2011 թ.–ին` 3893», – մամուլի ասուլիսի ընթացքում նշեց Նազինյանը։ 

Նա նաև տեղեկացրեց, որ 2012 թ.–ին նարկոլոգիական ծառայությունները գրանցել են թմրամոլության առաջնային 663 դեպք, այդ թվում 12 դեպք` կանանց շրջանում։ Թմրամիջոց օգտագործող մարդկանց հիմնական մասը, նրա խոսքերով, 28–49 տարեկան են։ 

Նարկոլոգիական կենտրոնի տնօրեն, Հայաստանի գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանն իր հերթին ավելացրեց, որ շուրջ 20 հազար հայ թմրամոլ բնակվում է Ռուսաստանում` մտահոգություն հայտնելով այն բանի կապակցությամբ, որ հայկական շուկայում նոր տեսակի թմրամիջոցներ հայտնվում են հիմնականում միգրանտների միջոցով։ 

Խոսելով թմրամիջոցներից կախվածության առաջացման հիմնական պատճառների մասին` Սեմերջյանը նշեց, որ այն առաջին հերթին հայտնվում է երիտասարդների մոտ, ովքեր ցանկանում են թմրամիջոցի օգտագործումից հաճույք ստանալ և սխալմամբ կարծում են, թե թրմամիջոցի օգտագործումը մեկ, երկու կամ չորս անգամ կախվածություն չի առաջացնի։ 

«Թմրամիջոցներից կախվածությունը շատ արագ է զարգանում, և այս կործանարար կախվածությունը չափազանց բարդ է հաղթահարել», – ասաց փորձագետը։ 

Նարկոլոգն ընդգծեց, որ Հայաստանում կարելի է բուժել թմրամոլության ցանկացած ձև և ցանկացած փուլ։ «Բուժման միջոցով մարդն ամբողջովին ազատվում է կախվածությունից և թմրամիջոց օգտագործելու անհաղթահարելի ցանկությունից, սակայն շատ դժվար է հետևել նրան, որպեսզի բուժումից հետո նա չվերադառնա թմրամիջոցների օգտագործմանը», – ասաց նա։ 

Նա տեղեկացրեց, որ թմրանյութերի կախվածությունից բուժված անձանց 50 տոկոսը կրկին վերադառնում է թմրանյութերի օգտագործմանը, քանի որ բուժումից հետո հայտնվում է նույն միջավայրում և շփման նույն շրջանակում, որտեղից եկել է։ «Զարգացած և շատ հարուստ երկրներում այս նպատակով գործում են դիսպանսերներ, որտեղ մարդիկ բնակվում են 6–12 ամիս բուժումից հետո, որպեսզի ամբողջովին դուրս գան այդ միջավայրից», – ասաց նա։ 

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ 2012 թ.–ին թմրամիջոցների կախվածությունից բուժվել է 55 մարդ կամ բոլոր թմրամոլների 1–2 տոկոսը, սակայն նրա խոսքով` այս թիվը փոքր չէ և համապատասխանում է համաշխարհային ցուցանիշներին։ 

Զուգահեռներ անցկացնելով մնացած երկրների հետ թմրամիջոցների օգտագործման տարածված լինելու մակարդակի հարցում` Սեմերջյանը նշեց, որ Հայաստանը, չնայած թմրամոլության աճի տեմպերին, այս հարցում լավագույն ցուցանիշներ ունեցող պետությունների շրջանում է։

«Եթե մենք խոսում ենք 4 հազար թմրամոլի մասին, ապա հարևան Վրաստանը խոստում է 400 հազարի, իսկ հարևան Իրանը` 4 միլիոնի մասին», – ասաց նա։

2013 թ.–ի հունիսի դրությամբ Հայաստանի նարկոլոգիական կենտրոնում գրանցված է 4332 թմրամոլ, որոնց թվում 55–ը կանայք են։ –0–