Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանում զգալիորեն խստացվել են չարտոնված փողոցային առևտրի տուգանքները

06.12.2012, 14:45
Հայաստանի Ազգային ժողովը հինգշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց Վարչական իրավախախտումների օրենսգրքի լրացումները, որոնք նախատեսում են տուգանքների խստացում չարտոնված փողոցային առևտրի համար:
Հայաստանում զգալիորեն խստացվել են չարտոնված փողոցային առևտրի տուգանքները
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովը հինգշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց Վարչական իրավախախտումների օրենսգրքի լրացումները, որոնք նախատեսում են տուգանքների խստացում չարտոնված փողոցային առևտրի համար:

Լրացումների համաձայն, առևտրի իրականացման տուգանքները չթույլատրված վայրերում 20-30 հազարի փոխարեն կհասնեն 50-70 հազար դրամի:

Առանց համապատասխան թույլտվության փողոցային առևտրի համար նախատեսվում է 10-70 հազար դրամի տուգանք՝ ներկայիս գործող մինչև 20 հազար դրամի փոխարեն:

Ինչպես օրինագիծը ներկայացնելիս հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, լրացումների կատարման անհրաժեշտությունը պայմանավորված է ներկայիս օրենսդրությամբ նախատեսված պատժամիջոցների անարդյունավետությամբ:

«Եթե խոսենք Երևանում գրանցված վիճակագրության մասին, ապա 2012 թվականի 11 ամիսներին կազմվել է փողոցային առևտրի խախտումների ավելի քան 3360 ակտ: Նմանատիպ պատկեր է նկատվում նաև մարզերում»,- ասաց նա` համոզմունք հայտնելով, որ օրենսդրության խստացումը թույլ կտա նվազեցնել այդ ցուցանիշը: -0