Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց մեկ ամսով. կառավարությունն ընդունեց որոշումը

12.06.2020, 11:48
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց մեկ ամսով. կառավարությունն ընդունեց որոշումը
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց մեկ ամսով. կառավարությունն ընդունեց որոշումը

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./ԱՌԿԱ/. Կառավարության որոշմամբ ՀՀ-ում արտակարգ դրության ժամկետը 3-րդ անգամ երկարաձգվեց՝ COVID-19-ի հետ կապված իրավիճակով պայմանավորված:

Արտակարգ դրության երկարաձգման վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«2020թ.-ի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը՝ այն է, 2020թ.-ի հունիսի 13-ը՝ 17:00-ն երկարաձգել 30 օրով՝ մինչև 2020 հուլիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ: Սա 3-րդ երկարաձգումն է»,- նշել է նա նիստի ընթացքում: 

Արտակարգ դրության ժամկետի երկարաձգման համար որպես հիմնավորում ներկայացվել է այն, որ հունիսի 12-ի դրությամբ համաճարակը շարունակվում է և հաստատվել է 15281 դեպք, որոնցից 5639-ն առոջացել են, իսկ 258-ը՝ մահացել:

«Ակնհայտ է, որ այն պատճառները, որով արտակարգ դրությունը հայտարարվել էր, շարունակում են գոյություն ունենալ, և դրանց արձագանքելու պատշաճ մեխանիզմ ունենալու համար առաջարկվում է երկարաձգել արտակարգ դրության ժամկետը»,- նշել է Բադասյանը: 

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:

Ընդ որում մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ, որոնք հանվել են մայիսի 4-ից, իսկ արդեն մայիսի 18-ից վերականգնվել է հասարակական տրանսպորտի, մարզասրահների, մանկապարտեզների և հանրային սննդի կետերը: -0-