Рейтинг@Mail.ru
USD
379.08
EUR
443.26
RUB
4.9886
GEL
140.82
2026 թ. հունվարի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Հայաստանում կորոնավիրուսից 101-ամյա կին է առողջացել (ՖՈՏՈ)

02.06.2020, 14:56
Հայաստանում կորոնավիրուսից 101-ամյա կին է առողջացել (ՖՈՏՈ)
Հայաստանում կորոնավիրուսից 101-ամյա կին է առողջացել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./ԱՌԿԱ/. Այսօր առավոտյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն ուրախալի լուր է հայտնել:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից դուրս գրվեց 101-ամյա կինը: 1919 թվականին ծնված Սիմոնյան Նազանին մայիսի 16-ին Նորքի տուն-ինտերնատից նոր կորոնավիրուսային վարակ նախնական ախտորոշմամբ տեղափոխվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում ախտորոշվեց կորոնավիրուսային հիվանդություն` երկկողմանի թոքաբորբով: Վիճակը գնահատվեց ծանր` հաշվի առնելով նաև տարիքը»,- նշվում է ԲԿ-ի Facebook-յան էջում տարածված հաղորդագրության մեջ:

Հաղորվում է, որ մեկ շաբաթից ավել նա գտնվել է Վերակենդանացման բաժանմունքում, ստացել է համարժեք դեղորայքային բուժում, վիճակի որոշակի կայունացումից հետո տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բլոկ` բուժումը շարունակելու:

«Բուժման ավարտին թեստի կրկնակի բացասական պատասխանից հետո Նազանի Սիմոնյանը լիարժեք բուժված դուրս է գրվել»,- նշում են ԲԿ-ից:

Հայաստանում հունիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10009 դեպք, որոնցից 3427-ն` առողջացած, 158-ը` մահվան ելքով:-0-