Հայաստանում ջերմոցային գազերի արտանետման ծավալը նորմայի սահմանում է. նախարար
16.04.2015,
16:03
Հայաստանում ջերմոցային գազերի արտանետման ծավալը նորմայի սահմաններում է` 2 տոննա` մեկ բնակչի հաշվով, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ջերմոցային գազերի արտանետման ծավալը նորմայի սահմաններում է` 2 տոննա` մեկ բնակչի հաշվով, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը։
Միաժամանակ նախարարն ընդգծեց, որ ջերմոցային գազերի արտանետումների առավելագույն թույլատրելի նորման կազմում է 6 տոննա` մեկ մարդու հաշվով։
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ փոփոխություններ է կատարել ավելի վաղ ընդունված որոշումների մեջ` ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայում կատարված փոփոխությունների կապակցությամբ, ըստ որոնց` երկրները 2015թ.–ին պարտավոր են ներկայացնել կոնվենցիայի իրականացմանն ուղղված գործողությունների և ազգային մակարդակով ընդունված փաստաթղթերի հիմնական դրույթները։
«Մենք որևէ պարտավորություն չունենք, քանի որ Հայաստանը բարենպաստ դիրքերում է և տեղավորվում է ջերմոցային գազերի արտանետման ծավալների նախատեսված նորմերում», – ասաց Գրիգորյանը։
Հայաստանը 1992թ.–ին ստորագրել է ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիան և վավերացրել է այն 1993թ.–ին։ Ըստ այդ կոնվենցիայի` Հայաստանը պետք է զեկույց ներկայացնի առաջընթացի մասին։ Այդ զեկույցը պետք է ներառի ջերմոցային գազերի արտանետման մասին ազգային կադաստրի հաշվետվությունը, որտեղ պետք է տեղեկատվություն ներկայացվի ազգային գործողությունների մասին, որոնք ուղղված են ջերմոցային գազերի արտանետման նվազմանը` հաշվի առնելով զարգացման առաջնահերթությունները, նպատակները, հնարավորություններն ու երկրի կարիքները։ –0–