Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Շաբաթ օրը Հայաստանում կնշվի Երկաթուղայինի օրը

01.08.2014, 15:50
Շաբաթ օրը Երևանի կենտրոնական կայարանում Երկաթուղայինի օրվան նվիրված տոնական միջոցառումներ կկազմակերպվեն, հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունը։
Շաբաթ օրը Հայաստանում կնշվի Երկաթուղայինի օրը
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Շաբաթ օրը Երևանի կենտրոնական կայարանում Երկաթուղայինի օրվան նվիրված տոնական միջոցառումներ կկազմակերպվեն, հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունը։

Տոնակատարությանը կմասնակցեն, մասնավորապես, Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։

Երկաթուղայինի օրը մասնագիտական օր է` նվիրված երկաթուղային տրանսպորտի աշխատակիցների մասնագիտական վաստակին և ճյուղի ձեռքբերումներին։ Երկաթուղայինի օրն առաջին անգամ սահմանվել է Ռուսական կայսրության հաղորդակցման ուղիների նախարար իշխան Միխայիլ Խիլկովի` 1896 թվականի հունիսի 28–ի թիվ 68 (հուլիսի 10–ը` նոր տոմարով) հրամանով։   

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: –0–