Հայաստանում ներկայացվել է հայտնի ապրանքանիշի նոր բարձրորակ գինի

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Tierras de Armenia ընկերությունը նախoրեին ներկայացրել է Երևանում «Կարաս» ապրանքանիշի նոր բարձրաորակ գինի` «Գրանդ Կարաս 2013» ապրանքանիշը։
Նոր գինին դարձել է 500 մարդու մանրակրկիտ, 10–ամյա աշխատանքի արդյունք։ Եզակի գինի ստեղծվել է ի շնորհիվ հայկական գինեգործության 6000–ամյա պատմությանը, կլիմայական առանձնահատկությունների և 21 դարի տեխնոլոգիաների։ Տվյալ գինու արտադրանքով զբաղվող գործարանը տեղակայված է ՀՀ Արմավիրի մարզում։
«Դա ավելին է, քան ուղղակի գյուղատնտեսական նախագիծ, մենք ներդրել ենք այդ ծրագրի մեջ մեր հոգին և կյանքը», – շնորհանդեսի հանդիսավոր արարողության ժամանակ ասել է Karas Wines ընկերության տնօրեն Խուլիանա Դել Ագիլա–Էրնեկյանը։
Նա վստահություն է հայտնել, որ ի շնորհիվ Karas Wines ընկերության արտադրանքի աշխարհում այդ խմիչքի շատ սիրահարներ և գնահատողներ կիմանան հայկական գինու պատմությունը։
«Ես, մեր փորձագետները և դեգուստատորներն այցելել ենք աշխարհի շատ երկրներ, փորձել ենք գինու բազում տեսակներ և կարող ենք վստահությամբ ասել, որ մոտ ապագայում Հայաստանն իր ուրույն տեղը կզբեղացնի աշխարհի «գինու քարտեզի» վրա` որպես գինու հայտնի արտադրող երկիր։ Հավատացեք, որ մենք ունենք դրա բոլոր հնարավորությունները, և ընդամենը մի քանի տարի հետո մենք կհասնենք այդ արդյունքին», – նշել է նա։
Ագիլա–Էրնեկյանը նշել է նաև, որ նոր գինու արտադրանքի միջոցով ընկերությունը նպատակ ունի նոր ազդակ հաղորդել հայկական գինեգործության զարգացմանը։
Գինու արտադրողները վստահ են, որ առաջիկայում արտադրանքը կհավասարվի համաշխարհային գինու բրենդներին և իր տեղը կզբեղացնի գինու հայտնի կոլեկցիոներների հավաքածուներում։
«Գրանդ Կարաս 2013» կարտադրվի բավականին սաղմանափակ քանակությամբ։
Karas Wines ընկերությունը նորաստեղծ արտադրություն է Արմավիրի մարզի արևմտյան մասում։ 2010 թվականից կազմակերպվել է ընկերության արտադրանքի առաջին արդյունաբերական թողարկում։ Ստեղծվել է հայկական գինու արտադրության նոր միջոց։
Karas Wines ընկերությունը Tierras de Armenia ՓԲԸ–ի անշարժ գույքի մասն է, զբաղեցնում է մոտ 2300 հա տարածք, որոնցից ավելի քան 400 հա տարածքի վրա խաղողի այգիններ են գտնվում։ Այգիներում աճեցնում են ինչպես միջազգային, այնպես էլ տեղական տեսակներ, այդ թվում` Շարդոնիե, Վիոնիե (Viognier), Սովինիոն Բլան, Կանգուն, Վոսկեհաթ սպիտակ տեսակների համար և Մալբեկ, Թանատ, Մեռլո, Կաբերնե Ֆրան և Կաբերնե Սովինիոն` կարմիր գինիների համար։ –0–