Հայաստանում Սպիվակովին հարազատ մարդ են համարում. ՀՀ նախագահ
12.09.2014,
12:53
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մոսկովյան միջազգային երաժշտության տան նախագահ Վլադիմիր Սպիվակովին, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մոսկովյան միջազգային երաժշտության տան նախագահ Վլադիմիր Սպիվակովին, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Հարգելի Վլադիմիր Թեոդորի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ 70-ամյա հոբելյանի առթիվ: Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և երկար տարիների կյանք, ընտանեկան բարօրություն և ներդաշնակություն: Ձեր ստեղծագործական ուղին ոգեշնչում է երկրպագուների լայն շրջանակի և ընդօրինակելի է երիտասարդ սերնդի համար: Դուք, իրավամբ, արժանացել եք խորհրդային և ռուսաստանյան ականավոր ջութակահարի և դիրիժորի կոչմանը՝ անվերապահ ճանաչում ձեռք բերելով միջազգային ասպարեզում»,– նշվում է Սարգսյանի ուղերձում։
«Ձեր արվեստը սիրում և բարձր են գնահատում նաև մեր երկրում, որտեղ Ձեզ վաղուց համարում են ոչ թե հյուր, այլ հարազատ մարդ, ով մեր ժողովրդի համար ամենածանր պահերին եղել է նրա կողքին»,– ասվում է շնորհավորանքում։
Նախագահն ընդգծել է, որ Սպիվակովի` երիտասարդ տաղանդների որոնմանն ու բազմակողմ աջակցմանն ուղղված հասարակական, բարեգործական և մանկավարժական բազմամյա գործունեությունը, անկասկած, նպաստում է երաժշտական արվեստի զարգացման գործում նրա ներդրած ավանդույթների շարունակականությանը:
Նախագահը երախտագիտությունն է հայտնել Վ.Սպիվակովի անվան հիմնադրամի միջոցով հայ տաղանդավոր երեխաներին հետևողական կերպով աջակցելու համար:
«Հարգելի պարոն Սպիվակով, ցանկանում եմ Ձեզ անսպառ եռանդ և հաջողություններ` Ձեր ստեղծարար և ստեղծագործական գործունեության շարունակության համար»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում»,– ասվում է Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձում։ -0-