Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

Հայաստանը գրեթե մեկ երրորդով ավելացրել է «Tax free» համակարգով վճարումները 2016 թվականին

03.02.2017, 13:07
2016 թվականին Հայաստան ժամանած օտարերկրացի քաղաքացիներին «Tax free» համակարգով վերադարձվել է շուրջ 464 միլիոն դրամ, ինչը մոտ 123 մլն դրամով գերազանցել է 2015 թվականի ցուցանիշը:
Հայաստանը գրեթե մեկ երրորդով ավելացրել է «Tax free» համակարգով վճարումները 2016 թվականին

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2016 թվականին Հայաստան ժամանած օտարերկրացի քաղաքացիներին «Tax free» համակարգով վերադարձվել է շուրջ 464 միլիոն դրամ, ինչը մոտ 123 մլն դրամով գերազանցել է 2015 թվականի ցուցանիշը:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, Հայաստանում «Tax free» համակարգը գործում է 2014 թ.-ից: Ներդրման պահից մինչ օրս համակարգից օգտվողներին վերադարձվել է շուրջ 1 մլրդ դրամ գումար` 10 000-ից ավելի դեպքով:

ՀՀ կառավարության որոշմամբ, 2017 թվականի հունվարի 1-ից օտարերկրյա անձանց կողմից «Tax free» համակարգով գումարները հետ ստանալու համար նախատեսված, այդ համակարգով ձեռք բերված ապրանքների արժեքի շեմը 100.000 դրամի փոխարեն սահմանվել է 50.000 դրամ` նպատակ ունենալով խթանելու վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարի ավելացումը ու մանրածախ առևտրի ոլորտի աշխուժացումը:

Գերատեսչությունից հիշեցնում են, որ Հայաստանում ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ն օտարերկրացի քաղաքացիներին է վերադարձվում Հայաստանից մեկնելիս: -0-