Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 27, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Հայաստանը «Շտապօգնության» 10 մեքենա կգնի

02.03.2017, 15:43
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել «Շտապօգնության» բարձր անցանելիության 10 մեքենաներ ձեռք բերելու միջոցների հատկացմանը։
Հայաստանը «Շտապօգնության» 10 մեքենա կգնի

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել «Շտապօգնության» բարձր անցանելիության 10 մեքենաներ ձեռք բերելու միջոցների հատկացմանը։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նոր մեքենաներն անհրաժեշտ են ավտոպարկի շտապ թարմացման համար։ Այդ նպատակների համար հատկացվել է 150 մլն դրամ։ 

Թե որ երկրում են գնվելու մեքենաները, որոշման մեջ չի նշվում։ -0-