Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

Հայկական անձնագրի վարկանիշը վերջին տարիներին աճում է. ԱԳՆ

22.04.2019, 15:11
Հայաստանի Հանրապետության անձնագրի վարկանիշն ակտիվ աճում է վերջին 3-4 տարիներին, երկուշաբթի խորհրդարանում ասաց ԱԳ փոխնախարար Գրիգոր Հոհվաննիսյանը։
Հայկական անձնագրի վարկանիշը վերջին տարիներին աճում է. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության անձնագրի վարկանիշն ակտիվ աճում է վերջին 3-4 տարիներին, երկուշաբթի խորհրդարանում ասաց ԱԳ փոխնախարար Գրիգոր Հոհվաննիսյանը` մեկնաբանելով պատգամավորի այն հայտարարությունը, թե հայկական անձնագիրը զգալիորեն զիջում է տարածաշրջանի երկրներին։

Նա նշեց, որ միայն Վրաստանն է որոշակիորեն առաջ անցել Հայաստանից` հաշվի առնելով ԵՄ–ի հետ արտոնյալ նոր ռեժիմը։

«Սակայն մենք այդքան էլ հետ չենք մնում, մենք աշխատում ենք Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի երկրների և այլ տարածաշրջանների հետ։ Ադրբեջանի հետ համեմատ նույնպես այդքան էլ հետ չենք մնում` նրանք ակտիվ աշխատում են Իսլամական աշխարհի երկրների հետ, մենք` Լատինական Ամերիկայի և մյուս տարածաշրջանների, բայց դեռ շատ անելիք կա այս ուղղությամբ»,– ասաց Հովհաննիսյանը։

Նա միաժամանակ նշեց, որ վերջին 3-4 տարիներին տվյալ ուղղությամբ դրական դինամիկա է նկատվում։

«Հայաստանին ավելի դյուրին է արտոնյալ վիզային ռեժիմներ ստանալ տարբեր երկրների հետ, և այժմ բանակցություններ են գնում մի քանի նոր երկրների հետ»,– ասաց Հովհաննիսյանը։

Henley & Partners–ի հրապարակած «Անձնագրերի ինդեքս» 2019 թ.–ի հերթական վարկանիշի համաձայն, Հայաստանը երեք ամիսների ընթացում 79–րդ տեղից բարձրացել է 78–րդ հորիզոնական։

Ինչպես նշվում է հետազոտության մեջ, այժմ այն երկրների թիվը, որտեղ մեկնելու համար Հայաստանի քաղաքացիներին մուտքի արտոնագիր չի պահաջվում, հասնում է 62–ի։ Վրաստանի ցուցանիշները չեն փոխվել` 114, իսկ Ադրբեջանի քաղաքացիներին առանց վիզայի ուղևորվելու համար հասանելի են 67 պետություններ։ -0-