Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայկական արհմիությունների խնդիրն իրենց ոչ բավարար ինքնուրույնությունն է. պատգամավոր

04.06.2013, 16:02
Հայկական արհմիությունների խնդիրն այն է, որ դրանք ոչ բավարար են անկախ և ինքնուրույն, կարծում է մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը։
Հայկական արհմիությունների խնդիրն իրենց ոչ բավարար ինքնուրույնությունն է. պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայկական արհմիությունների խնդիրն այն է, որ դրանք ոչ բավարար են անկախ և ինքնուրույն, կարծում է մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը։

«Իրականում խնդիրն այն է, որ գործող արհմիությունները այնպիսի կառույցներ են, որոնք ժառանգություն են մնացել նախկին ԽՍՀՄ–ից և ոչ բավարար են անկախ և ինքնուրույն, և դա կապված է Աշխատանքային օրենսգրքի մի շարք դրույթների հետ»,– ասաց նա «ԱՌԿԱ» գործակալությանը «Արհեստակցական միությունների գործունեության երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումներից առաջ։

Վարդանյանը նշեց նաև, որ ոչ բոլոր գործատուներն արհմիություններ ունեն, որոնց միջոցով հնարավոր է պաշտպանել աշխատողների իրավունքները, և ոչ բոլորն են ձգտում դրանք ստեղծել։

Ըստ նրա` լսումների նպատակն է հնչեցնել արհմիությունների գործունեության խնդիրները։ «Մենք բոլորս գիտենք, որ աշխատողների հետ գործատուների հարաբերությունները շատ բարդ են և փխրուն, և արհմիություններն իրենց հերթին չեն կարող իրականացնել այն գործողությունները, որոնց համար ստեղծվել են»,– ասաց Վարդանյանը։

Հանձնաժողովի ղեկավարը նշեց, որ մինչև լսումների կազմակերպումն իրենք հանդիպումներ և քննարկումներ են անցկացրել արհմիությունների ներկայացուցիչների և գործատուների հետ։ «Նրանք շատ խնդիրներ բարձրացրեցին, որոնք շտապ լուծում են պահանջում»,– ասաց նա։

Վարդանյանը հույս հայտնեց, որ լսումների արդյունքում արհմիությունների գործունեության երաշխիքների ապահովման վերաբերյալ առաջարկների փաթեթ կձևավորվի։

«Եթե դրանք վերաբերեն օրենսդրական փոփոխություններին, ապա մենք կփորձենք Ազգային ժողովում գտնել դրանց լուծումները։ Եթե դրանք ինչ-ինչ մեխանիզմներ են պահանջում, ապա այդ հարցով մենք կդիմենք կառավարությանը և կփորձենք համատեղ գտնել այդ մեխանիզմները»,– նշեց նա։ –0–