Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
432.7
RUB
4.6847
GEL
138.5
2026 թ. մարտի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+11

Բանակը եղել ու շարունակում է մնալ պետության մշտական հոգածության ներքո. Կարեն Կարապետյան

24.04.2018, 15:44
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը երեքշաբթի ընդունել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Բանակը եղել ու շարունակում է մնալ  պետության մշտական հոգածության ներքո. Կարեն Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը երեքշաբթի ընդունել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ հայկական բանակն ունակ է դիմագրավելու հակառակորդի ցանկացած ոտնձգություն և հարկ եղած դեպքում արժանի հակահարված տալու:     

Կարեն Կարապետյանը Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է նաև, որ բանակը եղել ու շարունակում է մնալ պետության մշտական հոգածության ներքո և գտնվելու է անձամբ իր ուշադրության կենտրոնում:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով, զինված ուժերում սկսված բարեփոխումները պետք է շարունակվեն, և ամեն ինչ պետք է արվի հայկական զինված ուժերի   շարունակական արդիականացման և բանակի էլ ավելի հզորացման համար:

Վիգեն Սարգսյանը զեկուցել է, որ զինված ուժերը շարունակում են մեծ պատասխանատվությամբ իրականացնել իրենց վերապահված գործառույթները՝ ապահովելով երկրի պաշտպանունակությունն ու անառիկ պահելով սահմանները: -0-