Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

Հայկական մենկավարժական համալսարանը համագործակցություն է զարգացնում Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի հետ

07.11.2012, 17:03
Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի և Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի միջև համագործակցության զարգացման հարցերը չորեքշաբթի քննարկվել են ՀՀ վարչապետ, ՀՊՄՀ խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի, Օուլուի համալսարանի ռեկտոր Լայունեն Լաուրիի և ուսումնական գծով պրոռեկտոր Եվա-Մարիա Ռաուդասոյանի հանդիպման ժամանակ:
Հայկական մենկավարժական համալսարանը համագործակցություն է զարգացնում Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի հետ
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի և Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի միջև համագործակցության զարգացման հարցերը չորեքշաբթի քննարկվել են ՀՀ վարչապետ, ՀՊՄՀ խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի, Օուլուի համալսարանի ռեկտոր Լայունեն Լաուրիի և ուսումնական գծով պրոռեկտոր Եվա-Մարիա Ռաուդասոյանի հանդիպման ժամանակ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև մանկավարաժական համալսարանի խորհրդի անդամներ՝ ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը, մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:

Գիտական և բժշկական կենտրոն համարվող Եվրոպայի խոշորագույն Օուլուի համալսարանի ռեկտորը ողջունել է մանկավարժական համալսարանում բարձրագույն կրթությունը բարեփոխելուն միտված աշխատանքները, և պատրաստակամություն հայտնել առաջիկայում ընդլայնել ու զարգացնել երկկողմ համագործակցությունը, կատարել փորձի փոխանակում:

Հանդիպումից հետո մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել համալսարանի խորհրդի նիստ:

Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի միջև համագործակցությունը սկսվել է 2011թ.-ի օգոստոսից:

Օուլուի համալսարանը Ֆինլանդիայի խոշորագույն համալսարաններից մեկն է և բացառապես լայն ակադեմիական բազա ունի: Համալսարանը հիմնադրվել է 1958թ.-ին: Բուհում սովորում է շուրջ 16000 ուսանող և աշխատում է 2800 աշխատակից:

Խ.Աբովկյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը  հիմնադրվել է 1922թ.-ին: Համալսարանի կազմում ընդգրկված է 11 ֆակուլտետ և 52 ամբիոն, ինչպես նաև արտասահմանցի ուսանողների համար նախատեսված մինչբուհական նախապատրաստական ֆակուլտետը:
Բուհը 2007թ.-ից Համալսարանների եվրասիական ասոցիացիայի անդամ է: -0-