Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայկական բուհերը պարտադիր հավաստագրում և հավատարմագրում կանցնեն. նախարար

03.07.2017, 17:18
Հայկական բուհերին կպարտադրեն անցնել հավաստագրում և հավատարմագրում:
Հայկական բուհերը պարտադիր հավաստագրում և հավատարմագրում կանցնեն. նախարար

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի, /ԱՌԿԱ/. Հայկական բուհերին կպարտադրեն անցնել հավաստագրում և հավատարմագրում, երկուշաբթի  2016 պետբյուջեի կատարողականի քննարկման ընթացքում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

 Նախարարի խոսքով, այսօր բարձրագույն կրթության համակարգում որոշ ցուցանիշներ մտավախություն են առաջացնում, մասնավորապես, Հայաստանում գրանցված է 87 հազար ուսանող և 66 բուհ, ինչը բացառիկ ցուցանիշ է ամբողջ աշխարհում:   

Ընդ որում, նա նշեց, որ կան համալսարաններ, որտեղ սովորում է միայն 100 ուսանող, ինչի հետևանքնով տուժում է կրթության որակը:

«Եթե դպրոցների դեպքում սովորողների այսպիսի ցուցանիշն ընդհանուր կրթության ապահովման համար ընդունելի է, ապա բուհերում այդ տրամաբանությունը չի աշխատում: Իրավիճակին լուծում տալու համար գոյություն ունի երկու միջոց. բուհերի սերտիֆիկացման և հավատարմագրման պահանջների խստացում»,-ասաց Մկրտչյանը:

Այդ առիթով նախարարը նշեց, որ բոլոր բուհերը պետք է անցնեն մասնագիտական հավաստագրում և հավատարմագրում:

Նա հիշեցրեց, որ մինչ այժմ բուհերը մեխանիկորեն արտոնագիր էին ստանում, սակայն հավատարմագրում չէին անցնում, հիմա մեկ տարվա ընթացքում նրանք պետք է պրոֆիլային հավատարմագրում անցնեն:

«Անհրաժեշտ է այնպես անել, որ մանկավարժական բուհերը կադաստրային գործ չդասավանդեն, այլև ուսուցումը լինի համակարգված, որպեսզի բուհերը լինեն ուժեղ, մասնագիտացված, օպտիմալ, որտեղ ուսանողը կարող է ստանալ որակյալ կրթություն»,-ասաց նա:

Նա ընդգծեց, որ ամբողջ աշխարհում լավագույն բուհերը մասնավոր ուսումնական հաստատություններն են, ինչը չի կարելի Հայաստանի մասին ասել, հետևաբար, անհրաժեշտ է պայմաններ ստեղծել մասնավոր բուհերի միավորման համար, դա թույլ կտա միավորել ներուժը և բարձրացնել կրթության որակը` մի քանի մասնավոր բուհերի ձևավորմամբ:-0-