Հայկական բուհերը պարտադիր հավաստագրում և հավատարմագրում կանցնեն. նախարար
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի, /ԱՌԿԱ/. Հայկական բուհերին կպարտադրեն անցնել հավաստագրում և հավատարմագրում, երկուշաբթի 2016 պետբյուջեի կատարողականի քննարկման ընթացքում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Նախարարի խոսքով, այսօր բարձրագույն կրթության համակարգում որոշ ցուցանիշներ մտավախություն են առաջացնում, մասնավորապես, Հայաստանում գրանցված է 87 հազար ուսանող և 66 բուհ, ինչը բացառիկ ցուցանիշ է ամբողջ աշխարհում:
Ընդ որում, նա նշեց, որ կան համալսարաններ, որտեղ սովորում է միայն 100 ուսանող, ինչի հետևանքնով տուժում է կրթության որակը:
«Եթե դպրոցների դեպքում սովորողների այսպիսի ցուցանիշն ընդհանուր կրթության ապահովման համար ընդունելի է, ապա բուհերում այդ տրամաբանությունը չի աշխատում: Իրավիճակին լուծում տալու համար գոյություն ունի երկու միջոց. բուհերի սերտիֆիկացման և հավատարմագրման պահանջների խստացում»,-ասաց Մկրտչյանը:
Այդ առիթով նախարարը նշեց, որ բոլոր բուհերը պետք է անցնեն մասնագիտական հավաստագրում և հավատարմագրում:
Նա հիշեցրեց, որ մինչ այժմ բուհերը մեխանիկորեն արտոնագիր էին ստանում, սակայն հավատարմագրում չէին անցնում, հիմա մեկ տարվա ընթացքում նրանք պետք է պրոֆիլային հավատարմագրում անցնեն:
«Անհրաժեշտ է այնպես անել, որ մանկավարժական բուհերը կադաստրային գործ չդասավանդեն, այլև ուսուցումը լինի համակարգված, որպեսզի բուհերը լինեն ուժեղ, մասնագիտացված, օպտիմալ, որտեղ ուսանողը կարող է ստանալ որակյալ կրթություն»,-ասաց նա:
Նա ընդգծեց, որ ամբողջ աշխարհում լավագույն բուհերը մասնավոր ուսումնական հաստատություններն են, ինչը չի կարելի Հայաստանի մասին ասել, հետևաբար, անհրաժեշտ է պայմաններ ստեղծել մասնավոր բուհերի միավորման համար, դա թույլ կտա միավորել ներուժը և բարձրացնել կրթության որակը` մի քանի մասնավոր բուհերի ձևավորմամբ:-0-