Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Հայկական երկու օդանավակայաններով ուղևորահոսքը 2017թ. սկզբից աճել է 28.3%–ով

03.05.2017, 16:47
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով և Գյումրու «Շիրակ» օդանավակայանով ուղևորահոսքը 2017 թվականի հունվար–ապրիլից նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28.3 տոկոսով:
Հայկական երկու օդանավակայաններով ուղևորահոսքը 2017թ. սկզբից աճել է 28.3%–ով

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով և Գյումրու «Շիրակ» օդանավակայանով ուղևորահոսքը 2017 թվականի հունվար–ապրիլից նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28.3 տոկոսով` կազմելով 668 589 ուղևոր, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հյաաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։

«Նախորդ տարին մեզ համար ուղևորահոսքի տեսանկյունից բավականին տպավորիչ էր, և մենք ուղևորահոսքի աճի պատմական վերելք ենք արձանագրել։ Այդ տարվա դինամիկան շարունակվում է, և մենք բավականին լավ ցուցանիշներ ունենք»,– ասաց Ավետիսյանը։ 

Հաշվետու ժամանակահատվածում /. Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով ուղևորահոսքը 2016 թվականի համեմատ ավելացել է 25.7 տոկոսով` մինչև 649400 ուղևոր, իսկ Գյումրու «Շիրակ» օդանավակայանով ուղևորահոսքը` 334%–ով` մինչև 19189 մարդ։ Դա, Ավետիսյանի խոսքով, պայմանավորված է նրանով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում «Շիրակ» օդանավակայանով թռիչքներ գրեթե չեն իրականացվել։

«Այս պահին մեր օդանավակայաններեվ չվերթեր են իրականացնում 26 ավիաընկերություններ, միջինը, օրական իրականացվում են 25-30 չվերթ»,– ավելացրեց նա։

Հայաստանում ներկայում գործում է երկու օդանավակայան` Երևանի «Զվարթնոցը» և Գյումրու «Շիրակը», որոնք շահագործում է «Արմենիա – Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն։ Վերջինիս սեփականատերն արգենտինական
American International Airports–ն է, որը պատկանում է արգենտինահայ քաղաքացի Էդուարդո Էռնեկյանին (Eduardo Eurnekian)։ -0-