Рейтинг@Mail.ru
USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայոց ցեղասպանության ողբերգությունը չպետք է ջնջվի ժողովուրդների հիշողությունից. ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի համակարգող

16.11.2012, 14:47
/.  Հայոց ցեղասպանության ողբերգությունը չպետք է ջնջվի ժողովուրդների և յուրաքանչյուր նորմալ մարդու հիշողությունից, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց «ՌԻԱ Նովոստիի» ԱՊՀ և Բալթյան երկրների խմբագրության ղեկավարի տեղակալ, ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի համակարգող Զախար Վինոգրադովը «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ կատարած այցելության ժամանակ:
Հայոց ցեղասպանության ողբերգությունը չպետք է ջնջվի ժողովուրդների հիշողությունից. ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի համակարգող
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայոց ցեղասպանության ողբերգությունը չպետք է ջնջվի ժողովուրդների և յուրաքանչյուր նորմալ մարդու հիշողությունից, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց «ՌԻԱ Նովոստիի» ԱՊՀ և Բալթյան երկրների խմբագրության ղեկավարի տեղակալ, ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի համակարգող Զախար Վինոգրադովը «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ կատարած այցելության ժամանակ:

ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի անդամները Հայաստանում են նոյեմբերի 15-17-ը: Այցի հիմնական նպատակներից մեկը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումն է: ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբը հիմնվել է 2011 թվականին Աստանայում՝ Եվրոպական և ասիական մեդիաֆորումի ընթացքում:

«Ես եկել եմ այստեղ, նախևառաջ, այն պատճառով, որ սա մարդկային մի մեծ ողբերգություն է, որը չպետք է մոռացվի»,- ասաց Վինոգրադովը:
Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին՝ Վինոգրադովը նշեց, որ ճանաչումը, անշուշտ, անհրաժեշտ է, ու «թեև դա դա շատ բարդ գործընթաց է, այն աստիճանաբար ընթանում է»:

Ուկրաինայում «Իզվեստիա» թերթի գլխավոր խմբագիր Յանինա Սոկոլովսկայան ընդգծեց, որ Հայաստանը և Ուկրաինան միավորում է հարուստ, բայց միաժամանակ տխուր պատմություն, քանի որ ուկրաինացի ժողովուրդը նույնպես ենթարկվել է ցեղասպանության և ռեպրեսիաների:
«Մեզ համար կարևոր է հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերին»,- ասաց նա:

Սոկոլովսկայան նշեց նաև, որ նախքան Ծիծեռնակաբերդ և Հայոց ցեղասպանության թանգարան այցելելը շատ հրապարակումներ է ընթերցել ողբերգության մասին, մասնավորապես, հայազգի գրող Սերգեյ Դովլաթովի ստեղծագործությունները:

«Կիևսկի տելեգրաֆ» թերթի գլխավոր խմբագիր Վլադիմիր Սկաչկոն համոզմունք  հայտնեց այն մասին, որ այդպիսի ողբերգությունն ավելի է միավորում մարդկանց, քան անջատում:

«Մարդիկ գալիս են այստեղ, և նրանք ավելի բարի են դառնում: Ուկրաինայում կա մի խոսք. «Ուրիշի ցավ չի լինում»»,- ասաց Սկաչկոն:
Նա միաժամանակ ավելացրեց, որ հուշահամալիր այցելությունն իր վրա մեծ ազդեցություն գործեց: -0-