«Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը հավերժ կմնա մեր ժողովրդի հոգում»
26.02.2015,
12:56
«Ժողովուրդը պետք է պահպանի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, իսկ Հայաստանը պետք է ամուր լինի,– «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց հայտնի բևեռախույզ, ՌԴ նախագահի` Հյուսիսային և Հարավային Բևեռներում միջազգային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Արթուր Չիլինգարովը։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Ժողովուրդը պետք է պահպանի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, իսկ Հայաստանը պետք է ամուր լինի,– «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց հայտնի բևեռախույզ, ՌԴ նախագահի` Հյուսիսային և Հարավային Բևեռներում միջազգային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Արթուր Չիլինգարովը։
«Կարևոր չէ` ութսուն, իննսուն, թե հարյուր տարի է անցել. ցեղասպանությունը երբեք չի մոռացվի։ Հայոց ցեղասպանության հիշողությունը հայ ժողովրդի հոգում է, երբեք չի մոռացվի զոհվածների հիշատակը։ Ժողովուրդը պետք է ձգտի պահպանել զոհվածների հիշատակը, իսկ Հայաստանը պետք է ամրապնդվի և դառնա այնպիսի երկիր, որի հետ հաշվի նստեն։ Դա նույնպես շատ կարևոր է»,– ասաց հայտնի գիտնականը։
Չիլինգարովը նշեց, որ Հայաստանի ղեկավարության այսօրվա քայլերը,որոնք ուղղված են տարբեր երկրների հետ համագործակցությանն ու ինտեգրմանը, պետք է ողջունելի և շարունակական լինեն։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—