«ՀայՌուսգազարդ» ընկերությունն Արարատի մարզի Ջրաշեն գյուղում գազիֆիկիացման ծրագիր չի իրականացնում
04.03.2013,
20:04
«ՀայՌուսգազարդ» ընկերությունն Արարատի մարզի Ջրաշեն գյուղի գազիֆիկացման ծրագիր չի իրականացնում, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ընկերության հասարակայնության հետ կապի վարչության պետ Շուշան Սարդարյանը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. «ՀայՌուսգազարդ» ընկերությունն Արարատի մարզի Ջրաշեն գյուղի գազիֆիկացման ծրագիր չի իրականացնում, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ընկերության հասարակայնության հետ կապի վարչության պետ Շուշան Սարդարյանը։
Հայկական ԶԼՄ–ների տվյալներով, երկուշաբթի Արարատի մարզի Ջրաշեն գյուղից դուրս են բերվել գազատար խողովակներ, որոնք գյուղ էին տարվել դեռ նախագահական ընտրություններից առաջ։ Գյուղի բնակիչների կողմից խողովակների դուրսբերմանը խոչընդոտելու փորձին ի պատասխան` նրանց ասվել է, որ գազատարի անցկացման որոշումը չեղյալ է հայտարարվել այն պատճառով, որ համայնքում ընտրությունների ընթացքում ձայների մեծամասնությունը տրվել է ոչ թե գործող նախագահ Սերժ Սարգսյանին, այլ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին։
«Գազիֆիկացումը կարող է կատարվել այլ ճանապարհներով` սկսած մասնավոր ներդրողների կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, ավարտած, հավանաբար, սոցիալական ծրագրերով»,– ասել է Սարդարյանը։
Նա միանշանակ նշել է, որ խողովակները դուրս բերելու հետ ընկերությունը, համապատասխանաբար, նույնպես որևէ կապ չունի։
«ՀայՌուսգազարդ» ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, ընկերության կանոնադրական կապիտալում «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնաբաժինը կազմում է 80 տոկոս, ՀՀ կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս:-0-