Рейтинг@Mail.ru
USD
377.84
EUR
445.25
RUB
4.9333
GEL
141.25
2026 թ. փետրվարի 24, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայտնի է Երևանի և մարզերի 17-ժամյա ջրամատակարարման ռեժիմին անցնելու պատճառը

Այսօր, 18:46
Հայտնի է Երևանի և մարզերի  17-ժամյա ջրամատակարարման ռեժիմին անցնելու պատճառը
Հայտնի է Երևանի և մարզերի  17-ժամյա ջրամատակարարման ռեժիմին անցնելու պատճառը

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/ԱՌԿԱ/․ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել են, որ 17-ժամյա գրաֆիկին անցումը պայմանավորված է ամռան ամիսներին ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված ջրասպառման ծավալների աճով։

Ըստ պարզաբանման՝ ամռան ամիսներին տվյալ ժամանակացույցի անցումը կատարվում է ցերեկային ժամերին քաղաքացիների ջրամատակարարումն ապահովելու համար։

Նշենք, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հրապարակած ժամանակացույցում երևում է, որ Երևանում և մարզերում մայիսի 1-ից սահմանվելու է ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ։

«Սահմանափակումները կվերաբերեն մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջանների՝ Կենտրոնի, Արաբկիրի, Աջափնյակի, Մալաթիա-Սեբաստիայի, Քանաքեռ-Զեյթունի, Նոր Նորքի, Նորք Մարաշի, Նուբարաշենի, Դավթաշենի, Ավանի, Էրեբունու և Շենգավիթի բազմաթիվ հասցեների»,- նշված է ընկերության 2026 թ.-ի գրաֆիկում։

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից տեղեկացրել են, որ մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը ջուրը կմատակարարվի ժամը 07:00-ից մինչև 24:00-ն (օրական 17 ժամ):

«Տարվա մնացած ժամանակահատվածում՝ հունվարի 1-ից մայիսի 1-ը և սեպտեմբերի 16-ից հունվարի 1-ը, ջրամատակարարումը նախատեսված է շուրջօրյա ռեժիմով»,- հայտնել են ընկերությունից։