ՀԲ–ն 30 մլն դոլար կտրամադրի Հայաստանում կրթական համակարգը բարելավելու նպատակով
11.03.2015,
17:42
ՀԲ–ն 30 մլն դոլար կտրամադրի Հայաստանում կրթական համակարգը բարելավելու նպատակով, չորեքշաբթի ասել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «Կրթության բարելավում» ծրագրին նվիրված սեմինարի ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. ՀԲ–ն 30 մլն դոլար կտրամադրի Հայաստանում կրթական համակարգը բարելավելու նպատակով, չորեքշաբթի ասել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «Կրթության բարելավում» ծրագրին նվիրված սեմինարի ընթացքում։
Նախորդ տարի հավանության արժանացած ծրագիրը նախատեսված է հինգ տարի ժամկետով։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 37,5 մլն դոլար, որից 30 մլն դոլարը կտրամադրի ՀԲ–ն, իսկ 7,5 մլն դոլարը` ՀՀ կառավարությունը։
ՀՀ կառավարության և ՀԲ–ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում իրականացվող նախագիծն ունի երկու նպատակ` բարելավել հանրակրթական համակարգը և խթանել նորարարությունները մասնագիտական կրթության ոլորտում։
Ծրագիրն ուղղված է Հայաստանի կրթական հաստատությունների հնարավորությունների ամրապնդմանը, օբյեկտիվ ցուցանիշների բարելավմանը և հանրակրթական ծրագրերի կատարելագործմանը։ Այն նաև աջակցում է բարձրագույն կրթության ոլորտում նախատեսված բարեփոխումներին։
«Այս բոլոր տարիների ընթացքում` սկսած նախորդ դարի 90–ականներից, կրթական ծրագրերի իրականացման ընթացքում մեր կողքին է եղել մեր հավատարիմ և հուսալի գործընկերը` Համաշխարհային բանկը։ Այն օգնել է մեզ Հայաստանում նոր կրթական կուլտուրայի ներդրման գործում», – նշել է Աշոտյանը։
Նա նաև նշել է, որ Հայաստանը երկար ճանապարհ է անցել կրթական բարեփոխումների ոլորտում, որը լի էր դժվարություններով, խոչընդոտներով և քննադատությամբ։ «Որոշ դեպքերում այդ քննադատությունն արդարացված էր, իսկ երբեմն ինչ–որ սխալներ, ամեն դեպքում, կատարվում էին, սակայն մեզ հաջողվեց իրականացնել այս հսկայական աշխատանքը` չնայած գոյություն ունեցող խնդիրներին։ Իհարկե, ոչ ոք չի խոստացել, որ ճանապարհը հեշտ է լինելու, և պարզ է, որ ապագայում մենք դատապարտված ենք ուշադրություն դարձնել մասնագետների և հասարակության կարծիքին կրթական բարեփոխումների իրականացմանն ուղղված յուրաքանչյուր քայլից առաջ», – ավելացրել է նախարարը։
Նրա խոսքերով` բարեփոխումների շրջանակում արդեն իրականացվել է կառուցվածքայնության փուլը, և Հայաստանի կրթական համակարգը` սկսած հանրակրթությունից մինչև բարձրագույն կրթություն, արդեն ամբողջությամբ համապատասխանում է իր կառուցվածքին և եվրոպական կրթական չափորոշիչների մյուս բոլոր կողմերին։–0–