ՀՀ ԱԻՆ–ը ինը ամսվա ընթացքում աշխարհում ավելի քան 3 հազար երկրաշարժ է արձանագրել, որոնցից 12–ը` Հայաստանում
23.09.2013,
14:25
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը 2013 թ.–ի ինը ամսվա ընթացքում արձանագրել է երեք հազար երկրաշարժ, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ ՍՊԱԾ պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը 2013 թ.–ի ինը ամսվա ընթացքում արձանագրել է երեք հազար երկրաշարժ, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ ՍՊԱԾ պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը։
«Միաժամանակ դրանցից ավելի քան մեկ երրորդի դեպքում մենք կարողացել ենք որոշել օջախի հիմնական պարամետրերը, այդ թվում տեղն ու ցնցումների ուժգնությունը», – ասել է նա։
Միաժամանակ Թովմասյանը նշել է, որ աշխարհում գրանցված երկրաշարժերի ընդհանուր թվից 12–ը զգացվել է Հայաստանում, որոնց ուժգնությունը չի գերազանցել 3–4 բալը։
Երկրաշարժերի օջախների աշխարհագրական դիրքի վերաբերյալ, որոնց հետցնցումները զգացվել են նաև Հայաստանում, սեյսմոլոգը նշել է, որ ստորգետնյա ցնցումներից չորսը եղել են Իրանի Ախար քաղաքում գրանցված երկրաշարժի հետցնցումներ, իսկ մնացած ցնցումների օջախները գտնվել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի հետ սահմանակից գոտիներում։
Հայաստանում վերջին երկրաշարժը գրանցվել է սեպտեմբերի 20–ին Շիրակի մարզի Ամասիա քաղաքից ոչ հեռու, երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ։–0–