ՀՀ առողջապահության նախարարության ղեկավարը հորդորում է դեղատներ և լաբորատորիաներ ընտրել ինքնուրույն, այլ ոչ թե բժիշկների խորհրդով
28.09.2012,
15:58
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը կոչ է արել հիվանդներին դեղատներ և լաբորատորիաներ ընտրել ինքնուրույն, այլ ոչ թե հետևեն բժիշկների խորհրդին։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը կոչ է արել հիվանդներին դեղատներ և լաբորատորիաներ ընտրել ինքնուրույն, այլ ոչ թե հետևեն բժիշկների խորհրդին։
Ըստ նրա, այսօր Հայաստանում հաճախ կարելի է բախվել «բժիշկ–լաբորատորիա–դեղատուն» եռանկյունուն, երբ բժիշկները լաբորատորիաների և դեղատների հետ որոշակի ֆինանսական պայմանավորվածություն ունենալով՝ նպատակաուղղված այնտեղ են ուղարկում իրենց հիվանդներին։
«Մենք շատ լրջորեն կպայքարենք այդ երևույթների դեմ, և բոլոր մեղավորները խստորեն կպատժվեն։ Ես կոչ եմ անում բնակչությանը չհետևել բժշիկների ուղորդումներին, այլ ինքնուրույն ընտրեն դեղատներն ու լաբորատորիաները` ելնելով դրանց որակից, տեխնիկական սարքավորումից և այլ չափանիշներից»,– ուրբաթ ԱԺ–ում 2011թ.–ի պետբյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկումների ընթացքում ասել է նախարարը։ –0–