ՀՀ առողջապահության նախարարությունը մտադիր է կարգավորել բուժաշխատողների աշխատավարձերի ու դեղերի շրջանառության հարցերը
26.12.2012,
15:58
ՀՀ առողջապահության նախարարությունը մտադիր է կարգավորել բուժաշխատողների աշխատավարձերի ու դեղերի շրջանառության հարցերը, չորեքշաբթի հրավիրված ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարարությունը մտադիր է կարգավորել բուժաշխատողների աշխատավարձերի ու դեղերի շրջանառության հարցերը, չորեքշաբթի հրավիրված ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։
«Առաջիկայում ծրագրում ենք բոլոր բուժհիմնարկների հետ կնքվող պայմանագրերում ներառել մի դրույթ, որը թույլ կտա ոչ միայն բուժծառայությունների ու գնումների վերահսկողություն հաստատել, այլ նաև ամրագրել բուժանձնակազմի նվազագույն աշխատավարձի չափը»,– ասաց Դումանյանը։
Նրա խոսքով` ֆինանսների կառավարման նոր մոդելների ներդրմամբ հնարավոր է բարձրացնել աշխատակիցների աշխատավարձերը` բոնուսների արդար բաշխման միջոցով։
«Հնարավոր է` 2013 թվականի երկրորդ կիսամյակից մենք ամբուլատոր պոլիկլինիկաների աշխատակիցների աշխատավարձը 10 տոկոսով ավելացնենք։ Մենք այստեղ համապատասխան ռեսուրսներ ենք տեսնում»,– ասաց նախարարը` հիշեցնելով, որ այս համակարգում աշխատավարձերը երկար տարիների ի վեր չեն բարձրացվել։
Նա հայտնեց նաև, որ ծրագրվում է «Դեղերի մասին» նոր օրենք ընդունել, ինչը թույլ կտա լուծել բնակչությանը հասանելի, որակյալ, արդյունավետ ու անվտանգ դեղորայք ապահովելու խնդիրը։ Նախարարի խոսքով`մինչև օրենքի ընդունումը կատարելագործվում են դեղերի գնման մեխանիզմները։ Մասնավորապես` ներդրվել է գների մոնիթորինգի ու տվյալների բազայի համակարգը։
Խոսելով 2013 թվականի ծրագրերի մասին` նախարարը հայտնեց, որ հանրապետությունում կշարունակվի մարզային հիվանդանոցների արդիականացման գործընթացը։ Հաջորդ տարի կսկսվի տարածաշրջանային բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցումը Մեղրիում, հիվանդանոցներ կարդիականացվեն Ալավերդիում, Աբովյանում ու Բերդում, իսկ Վանաձորում կկառուցվի նոր բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոն` 190 հիվանդանոցային մահճակալով։
Նախարարն ընդգծեց, որ համապատասխան աշխատանքներ են տարվում նաև մարզերում որակյալ բուժօգնության ցուցաբերելու ուղղությամբ, որպեսզի հիվանդները ստիպված չլինեն բուժվելու համար Երևան գալ։
Նա ավելացրեց, որ նախարարությունում մշակվել են պետպատվերի շրջանակում անվճար բուժօգնություն տրամադրելու չափորոշիչները։ Առաջիկայում նախարարի հրամանով կհաստատվեն այն հիվանդությունների բուժման սխեմաները, որոնց առկայության դեպքում դեղորայքը հիվանդներին է տրամադրվում անվճար` ամբուլատոր բուժհաստատությունների, դիսպանսերների ու ստացիոնար բուժհիմնարկների միջոցով։--0-