Рейтинг@Mail.ru
USD
377.32
EUR
437.43
RUB
4.6885
GEL
138.82
2026 թ. մարտի 25, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

ՀՀ ԱԺ–ն հավանություն է տվել 2013 թվականի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը 30%ով բարձրացնելու մասին օրենքի փոփոխություններին

19.06.2013, 18:49
ՀՀ ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններին, որոնց համաձայն Հայաստանում 2013 թվականի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը 30%–ով կբարձրանա և կկազմի 45 հազար դրամ։
ՀՀ ԱԺ–ն հավանություն է տվել 2013 թվականի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը 30%ով բարձրացնելու մասին օրենքի փոփոխություններին
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններին, որոնց համաձայն Հայաստանում 2013 թվականի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը 30%–ով կբարձրանա և կկազմի 45 հազար դրամ։

Ինչպես տեղեկացրեց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացումը կպահանջի հավելյալ 6 մլրդ դրամի հատկացում պետբյուջեից։

Նա հայտնեց նաև, որ 2014 թվականի հունվարի 1–ից կներդրվի աշխատավարձերի նոր աղյուսակ, որի արդյունքում արդեն 2017 թվականին Հայաստանում նվազագույն աշխատավարձը պետք է կկրկնապատկվի` հաշվի առնելով մակրոտնտեսական ցուցանշներն ու բյուջեի կատարումը։

Այսօր Հայաստանում աշխատավարձի նվազագույն չափը 32.5 հազար դրամ է։-0-