ՀՀ ֆինանսների նախարարությունը անհրաժեշտ քանակությամբ տեխզննման կտրոններ կտրամադրի
11.01.2013,
19:24
ՀՀ ֆինանսների նախարարությունը, ընդառաջ գնալով այն քաղաքացիներին, ովքեր 2012թ վերջին չեն կարողացել ձեռք բերել 2013 թվականի տեխնիկական զննման կտրոններ, նախատեսում է տրամադրել անհրաժեշտ քանակությամբ տեխզննման կտրոններ, հաղորդում է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարությունը, ընդառաջ գնալով այն քաղաքացիներին, ովքեր 2012թ վերջին չեն կարողացել ձեռք բերել 2013 թվականի տեխնիկական զննման կտրոններ, նախատեսում է տրամադրել անհրաժեշտ քանակությամբ տեխզննման կտրոններ, հաղորդում է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն, 2013 թվականի տեխզննման կտրոնները քաղաքացիները կարող են ձեռք բերել ս.թ. հունվարի 21-ից 31-ը ընկած ժամանակահատվածում` ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում` 2012թ.–ի գույքահարկի զրոյական անդորրագիրը:
2013 թվականի տեխզննման կտրոնները կտրամադրվեն ՎՏԲ Հայաստան բանկի միջոցով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինը Հայաստանի տարածքում ամենաշատ մասնաճյուղեր ունեցող բանկն է, ինչպես նաև կարևորելով այս պահին աշխատանքներն առավել օպերատիվ և կանոնակարգված կազմակերպելու անհրաժեշտությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ մինչ այդ ժամանակահատվածը` հունվարի 31-ը, համաձայն Ճանապարհային ոստիկանության հետ ձեռք բերված համաձայնության, 2013թ տեխզննման կտրոններ չունեցող քաղաքացիների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չեն կազմվի, եթե վերջիններս ներկայացնեն 2012թ. գույքահարկի զրոյական անդորրագիրը:
Ըստ Ֆինանսների նախարարության տվյալների, 2011–2012թթ.–ի ընթացքում գերատեսչությունը ընդհանուր առմամբ առևտրային բանկերին 601 000 կտրոն է հատկացրել, ընդ որում 2011թ.–ին 2013թ.–ի համար 37 500 կտրոն է հատկացվել, իսկ 2012թ.–ին 2013–2014թթ.–ի համար` 310 406 կտրոն։ Բացի այդ, ինչպես նշում է գերատեսչությունը, 2012թ,–ին ավելի շատ կտրոն է գործարկվել, քան 2011թ.–ին։ Այսպես, միայն դեկտեմբերի 5–ին, 6–ին, 11–ին և 14–ին Ֆինանսների նախարարությունը բոլոր առևտրային բանկերին ընդհանուր առմամբ 36950 կտրոն է հատկացրել։–0–