Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՀՀ ԳԱԱ-ն նախապատրաստվում է իր 70-ամյակին նվիրված հանդիսավոր հոբելյանական միջոցառումներին

27.08.2013, 15:19
Այս տարվա հոկտեմբերի 15-16-ին տեղի կունենան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակին  նվիրված հանդիսավոր հոբելյանական միջոցառումները, հաղորդում է ԳԱԱ մամուլի ծառայությունը։

ՀՀ ԳԱԱ-ն նախապատրաստվում է իր 70-ամյակին  նվիրված հանդիսավոր հոբելյանական միջոցառումներին
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Այս տարվա հոկտեմբերի 15-16-ին տեղի կունենան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակին  նվիրված հանդիսավոր հոբելյանական միջոցառումները, հաղորդում է ԳԱԱ մամուլի ծառայությունը։

Այսպես, հաղորդագրության համաձայն, հոկտեմբերի 15-ին Ալ. Սպենդիարովի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հանդիսավոր նիստ` նվիրված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակին:

Նույն օրը ՀՀ ԳԱԱ-ում կբացվի ՀՀ ԳԱԱ-ի ձեռքբերումներին նվիրված ցուցահանդես: Ակադեմիայի հոբելյանի առթիվ ՀՀ ղեկավարությունը կկազմակերպի հանդիսավոր ընդունելություն:

Հոկտեմբերի 16-ին արտասահմանից ժամանած հյուրերը կայցելեն ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտներ, որից հետո կլոր սեղանի շուրջ կքննարկեն ՀՀ ԳԱԱ-ի և արտերկրի ակադեմիաների և գիտական կենտրոնների միջև հնարավոր համագործակցությունը:

Մամուլի ծառայությունից նշեցին, որ հոբելյանական միջոցառումներին մասնակցելու են հրավիրված ավելի քան 20 երկրների գիտությունների ակադեմիաների և առաջատար գիտահետազոտական կենտրոնների պատվիրակություններ: –0–