Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կարևորում է «Աջակցություն մրգի վերամշակման արժեշղթայի զարգացման ծրագրի» իրականացումը

04.02.2013, 20:46
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ներկայացուցիչներ Ֆրանկ Հարթվիքին և Մարիա Կլոսսին, ովքեր Հայաստանում են գյուղմթերքների վերամշակման տարբեր արժեքային շղթաների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված տեխնիկական աջակցության ծրագրի մշակման նպատակով տեղում առկա իրավիճակին ծանոթանալու համար:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կարևորում է «Աջակցություն մրգի վերամշակման արժեշղթայի զարգացման ծրագրի» իրականացումը
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ներկայացուցիչներ Ֆրանկ Հարթվիքին և Մարիա Կլոսսին, ովքեր Հայաստանում են գյուղմթերքների վերամշակման տարբեր արժեքային շղթաների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված տեխնիկական աջակցության ծրագրի մշակման նպատակով տեղում առկա իրավիճակին ծանոթանալու համար:

Ինչպես տեղեկացնում են նախարարության մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին` նախարարը խնդրեց իր երախտագիտությունը փոխանցել ՄԱԱԶԿ-ի ղեկավարությանը, կազմակերպության արդյունաբերական զարգացման ծրագրերում ընդգրկվելու Հայաստանի  առաջարկին արձագանքելու համար և խոստացավ ըստ ամենայնի օժանդակել ծրագրի մշակմանն ու իրականացմանն անհրաժեշտ բոլոր աշխատանքներին ու փուլերին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Ֆրանկ Հարթվիքը ներկայացրեց գյուղատնտեսության բնագավառի քաղաքականության և ռազմավարության մշակմանը մասնակից պետական մարմինների, մրգի վերամշակման մասնավոր ձեռնարկությունների ներկայացուցիչների և անհատ ձեռներեցների հետ իրենց հանդիպումների, ինչպես նաև  ՄԱԱԶԿ-ի երևանյան գրասենյակում նշված ծրագրի իրականացման բաժնի ձևավորման ընթացքը:

Երկուստեք նպատակահարմար համարվեց «Աջակցություն մրգի վերամշակման արժեշղթայի զարգացման ծրագրի» իրականացմանն ընդգրկել առաջին հերթին հեռավոր և ծայրամասային համայնքների, հիմնականում Սյունիքի և Լոռու մարզերի երիտասարդությանը, կանանց և խոցելի համայնքներին:

Ծրագրի իրականացմամբ կհաստատվեն կայուն գործարար հարաբերություններ արտադրողների և վերամշակողների, ինչպես նաև ներքին և արտաքին շուկաներում գործող վերամշակողների և գնորդների միջև:-0-