ՀՀ կառավարությունը 70,5 մլն դրամ է հատկացրել անապահով ընտանիքներին բնական գազի օգտագործման դիմաց ծախսերի մի մասը վճարելու համար
06.06.2013,
15:03
ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ որոշում է ընդունել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ին 70,5 մլն դրամ փոխանցելու մասին` 2013թ.–ի առաջին եռամսյակում բնակչության անապահով շերտերի կողմից բնական գազի օգտագործման դիմաց ծախսերի մի մասը վճարելու համար։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ որոշում է ընդունել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ին 70,5 մլն դրամ փոխանցելու մասին` 2013թ.–ի առաջին եռամսյակում բնակչության անապահով շերտերի կողմից բնական գազի օգտագործման դիմաց ծախսերի մի մասը վճարելու համար։
2011թ.–ի ապրիլի 1–ից ամսական 300 խմ–ից պակաս գազ օգտագործած շուրջ 60 հազար անապահով ընտանիքներ կարող են օգտվել արտոնյալ սակագներից` գազի յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց վճարելով 100 դրամ (մնացած սպառողների համար սակագինը կազմում է 132 դրամ/խմ)։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ կառավարությունը կաջակցի բնակչության անապահով շերտերին նաև գազի գնի բարձրացումից հետո և այդ աջակցությունը շարունակական բնույթ կկրի։
«ՀայՌուսգազարդ» ընկերությունն ու «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով վերանայել բնական գազի գործող սակագինը։ Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող սպառողների համար առաջարկվում է սակագինը 132 հազար դրամից (ներառյալ ԱԱՀ–ն) հասցնել 221 հազար դրամից (ներառյալ ԱԱՀ–ն)։
Միաժամանակ չի բացառվում, որ Հայաստանում գազի միջին հաշվարկային գինը կարող է դառնալ 1000 խորանարդ մետրի դիմաց 311,58 դոլար` «ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից հայտարարված 1000 խորանարդ մետրի դիմաց 439,65 դոլարի փոխարեն։ Մինչև 10 հազար խմ սպառողների համար 1 խմ գազի վաճառքի սակագինը կկազմի 156 դրամ (աճ` 18,2%), իսկ ավելի քան 10 հազար խմ սպառողների համար 1 խմ գազի վաճառքի սակագինը կկազմի 276,98 դոլար (աճ` 13,9%)։ Ռուսական գազի նոր սակագներն ուժի մեջ կմտնեն 2013թ.–ի հուլիսի 7–10–ն ընկած ժամանակահատվածում։
«ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման ոլորտի մենաշնորհատերն է։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին։ «Գազպրոմ» ՍՊԸ-ի մասնաբաժինն ընկերության կանոնադիր կապիտալում կազմում է 80 տոկոս, Հայաստանի կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս։ –0–