ՀՀ կառավարությունը ավելի քան 11,3 մլն դրամ է հատկացրել Մարալիկ քաղաքում սոցիալական տան կազմակերպական և ծառայությունների մատուցման ծախսերի համար
02.08.2012,
18:01
ՀՀ կառավարությունը որոշել է ստեղծել «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը որոշել է ստեղծել «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ նորաստեղծ կազմակերպությունը կիրականացնի նախարարությանը հանձնված սոցիալական բնակարանների պահպանման, շահագործման, սոցիալական բնակարանային ֆոնդում ներառված շենքերում բնակվելու իրավունք ունեցող անձանց` սոցիալ-հոգեբանական օգնության, առաջնային բուժօգնության, իրավունքների և շահերի պաշտպանության ծառայությունների մատուցումը։
Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում սոցիալական տան կազմակերպական և ծառայությունների մատուցման ծախսերի համար հատկացվել է 11.388.4 հազար դրամ։ «Պետք է շնորհակալություն հայտնենք բոլոր հասարակական կազմակերպություններին, որոնք մեզ հետ աշխատել են և Հայ օգնության միությանը, որը մեր նախարարության հետ միասին հստակեցրել է ծնողազուրկ երեխաների ցուցակները, ում այսօր պետությունն ապահովում է բնակարաններով, և ըստ էության այս որոշումով մենք արմատական փոփոխություն ենք կատարում այդ բնագավառում, որովհետև այս ծրագիրն արդեն սկսում է տալ առաջին արդյունքները։
Մի կողմից` մենք ունենալու ենք պատասխանատու մարմին, ի դեմս նախարարության կողմից ստեղծված նոր ձեռնարկության, որն ամբողջությամբ կոորդինացնելու է այդ աշխատանքները և սոցիալական բնակարանային ֆոնդի շահագործման հետ կապված խնդիրները, մյուս կողմից էլ` արդեն այն բնակարանները, որոնք հանձնվել են նախարարությանը, արդեն հնարավոր կլինի տրամադրել երեխաներին, ովքեր երկար ժամանակ է` սպասում են այդ բնակարաններին։ Մենք այս տարի և մյուս տարի ևս մի քանի շենք ստանալու ենք Մարալիկում, և 2 տարվա ընթացքում այս խնդիրը զգալիորեն կհաղթահարվի», - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։-0-