Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
-1

ՀՀ կառավարությունն առաջարկում է երկարացնել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողությունը

14.11.2013, 14:54
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխությունների կատարմանը։
ՀՀ կառավարությունն առաջարկում է երկարացնել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողությունը
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխությունների կատարմանը։

«Փոփոխություններով նախատեսվում է քրեական պատասխանատվությունը դադարեցնել զինվորական ծառայությունից խուսափած այն քաղաքացիների նկատմամբ, որոնց 27 տարին լրանում է մինչև 2013 թ.–ի դեկտեմբերի 1–ը։ Նրանց նկատմամբ պահանջները, նախկինի պես, կսահմանափակվեն ամեն բաց թողած զորակոչի համար 200 հազար դրամի չափով (մոտ 493,3 դոլար) վճարով», – օրինագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Նա նշեց, որ կառավարությունը օրենքում նման փոփոխություններ է կատարում արդեն 4–րդ անգամ։

«Դա միշտ նպաստել է, որ մեծ թվով երիտասարդներ վերադառնան հայրենիք», – նշեց Հակոբյանը։

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի համաձայն, պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները, պարտադիր զինվորական ծառայության զորակոչին օրենքի խախտմամբ չներկայանալու պահից սկսած մինչև 27 տարին լրանալը կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման իրավունք ստանալու հիմքերը ձեռք բերելը, յուրաքանչյուր զորակոչին չզորակոչվելու դիմաց վճարում են տուգանքներ։ –0–