ՀՀ ԿԳՆ–ն սկսում է մասնավոր բուհերում ստուգումները
15.05.2013,
14:34
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հաջորդ շաբաթվանից կսկսի «Լիցենզավորման մասին» նոր օրենքի համաձայն մասնավոր բուհերում ստուգումների անցկացումը, տեղեկացրեց տվյալ գերատեսչության ղեկավար Արմեն Աշոտյանը։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հաջորդ շաբաթվանից կսկսի «Լիցենզավորման մասին» նոր օրենքի համաձայն մասնավոր բուհերում ստուգումների անցկացումը, տեղեկացրեց տվյալ գերատեսչության ղեկավար Արմեն Աշոտյանը։
«Ստուգումների նպատակը բուհերի փակումը չէ, այլ կրթության նվազագույն չափանիշներին դրանց համապատասխանության ստուգումն է։ Եթե դրանք կհամապատասխանեն, ապա ոչ մի բուհ չի փակվի»,– չորեքշաբթի ասուլիսի ժամանակ հայտնեց նա` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։
Աշոտյանը տեղեկացրեց նաև, որ 2009թ.–ից` նախարարի պաշտոնը ստանձնելու պահից, մասնավոր բուհերի քանակը կրճատվել է` 70–ից դառնալով 35` կրթության որակի բարձրացման նպատակով լիցենզավորման ընթացակարգերի խստացման շնորհիվ։
«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ ոչ մի ուսանող, ով ցանկացավ մեկ այլ բուհում իր մասնագիտությամբ շարունակել ուսումը, չտուժեց մեր գործունեությունից»,– ավելացրեց նախարարը։
Ներկա պահին Հայաստանում գործում է 16 պետական և 35 մասնավոր բուհ, ինչպես նաև միջպետական պայմանագրերի շրջանակներում մի քանի համալսարաններ, այդ թվում` Հայ–Ռուսական (Սլավոնական) համալսարանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանը և Հայաստանի Ֆրանսիական համալսարանը։ –0–