ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մտադիր է 2014թ.–ին պետպատվերի շրջանակներում 10-20%–ով ավելացնել բուհերի անվճար տեղերի թիվը
20.08.2013,
16:45
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը քննարկում է մի շարք առաջնահերթ մասնագիտությունների ուղղությամբ պետպատվերի շրջանակներում բուհերի անվճար տեղերի թվի ավելացման հարցը, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց գերատեսչության ղեկավար Արմեն Աշոտյանը։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կրթության և գիտության նախարարությունը քննարկում է մի շարք առաջնահերթ մասնագիտությունների ուղղությամբ պետպատվերի շրջանակներում բուհերի անվճար տեղերի թվի ավելացման հարցը, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց գերատեսչության ղեկավար Արմեն Աշոտյանը։
«Այժմ մենք քննարկում ենք 2014թ.–ի սեպտեմբերի 1–ից անվճար տեղերը 10–20 տոկոսով ավելացնելու և ուսանողներին 400–800 լրացուցիչ անվճար տեղեր հատկացնելու հնարավորությունը»,– ասաց նա։
Նա տեղեկացրեց, որ Հայաստանում տվյալ պահին գործում է մոտ 70 պետական և մասնավոր բուհ` ավելացնելով, որ նախարարի պաշտոնում նշանակվելու պահին (2009թ.–ի մայիսից) հանրապետությունում փակվել է մոտ 50 բուհ, ինչը հանրապետության կրթության մակարդակի նկատմամբ նախարարության խիստ քաղաքականության արդյունքն է։
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2013–2014 ուսումնական տարում պետպատվերի շրջանակներում դիմորդներին հատկացրել է 2400 անվճար տեղ, ինչպես նաև` 19 հազար վճարովի տեղ։ –0–