ՀՀ կրթության նախարարությունը և Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիան կհամագործակցեն ոսկերիչների պատրաստման հարցում
26.07.2013,
16:20
ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր՝ Հայաստանում պրոֆեսիոնալ ոսկերիչների պատրաստման հարցում համագործակցության մասին։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր՝ Հայաստանում պրոֆեսիոնալ ոսկերիչների պատրաստման հարցում համագործակցության մասին։
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի նախագահ Գագիկ Գևորկյանը։
«Մեկնարկող նախագծի նպատակն է՝ ոսկերչության ոլորտում ապահովել մասնագիտական հմտություններ ունեցող, աշխատաշուկայի պահանջներին բավարարող երիտասարդ կադրերի պատրաստման գործընթաց»,– ասել է Աշոտյանը։
Նախարարը նշել է, որ հուշագիրը համապարփակ լուծում է առաջարկում որակյալ կադրերի պատրաստման հարցում՝ սկսած նյութատեխնիկական բազայի բարելավումից մինչև վերապատրաստում, մասնագիտությունների առարկայացանկ և դասավանդվող բովանադակության վերանայում, ինչպես նաև լավագույն կադրերին աշխատատեղերով ապահովում:
Նա նշել է նաև, որ փաստաթղթի դրույթները նշանակում են համապատասխան ուսումնական հաստատությունների հետ համագործակցություն` աշխատաշուկայի պահանջներին համապատասխան։
Ինչպես իր հերթին նշել է ՀՈՀԱ–ի նախագահ Գագիկ Գևորկյանը, նախարարությունների հետ համագործակցության վերջնական նպատակը Հայաստանում ոսկերչական գործի ոլորտի ազատ տնտեսական գոտի ստեղծելն է։
«Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանը ոսկերչական գործի լավագույն համաշխարհային կենտրոններից մեկը դառնա, ինչը լիովին հնարավոր է, եթե ազատ տնտեսական գոտի ստեղծվի և ներդրողներ ներգրավվեն, իսկ դրա համար բարձր մակարդակի աշխատողներ են անհրաժեշտ։ Ցավոք, այն կադրային ներուժը, որը մենք այսօր ունենք, չի համապատասխանում միջազգային չափանիշներին»,– ասել է Գևորկյանը։
Նա նշել է, որ նման համագործակցությունը հետագայում թույլ կտա ազատ տնտեսական գոտում ստեղծված թափուր աշխատատեղերը որակյալ կադրերով համալրել։ Գևորկյանը տեղեկացրել է, որ AJA–ն ներկա պահին ծրագիր է իրականացնում, որի առաջին փուլում Հայաստանում նախատեսվում է ոսկերչական գործի ոլորտում 1000–1500 աշխատատեղերի ստեղծում` արտասահմանյան ոսկերչական ընկերությունների Հայաստան ներգրավման հաշվին։
Համաձայն հուշագրի՝ կողմերն աջակցելու են` ՄԿՈՒ հաստատություններում ուսուցման գործընթացի կազմակերպմանը, մասնավորապես ոսկերչական մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների մշակմանը, նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, ՄԿՈՒ հաստատությունների նյութատեխնիկական բազայի համալրմանը, Վերապատրաստումների միջոցով ՄԿՈՒ հաստատությունների արտադրական ուսուցման վարպետների կարողությունների հզորացմանը, ՄԿՈՒ հաստատությունների ուսանողների ուսումնական և արտադրական պրակտիկաների կազմակերպմանը, ՄԿՈՒ հաստատությունների շրջանավարտների աշխատանքի տեղավորմանը, Միջազգային ոսկերչական ցուցահանդեսներում ՄԿՈՒ հաստատությունների ուսանողների ներգրավմանը:
Հայ ոսկերիչներին բաժին է հասնում մոտ 6–8 տոկոս համաշխարհային ոսկերչական արտադրանք։ Ոսկյա իրերի արտադրության ծավալը 2013թ.–ի հունվար–մայիս ամիսներին Հայաստանում կազմել է 7,8 մլրդ դրամ` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 24,1 տոկոսով։ ($1 – 410,66 դրամ է).-0—