Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանի մահվան կապակցությամբ

06.12.2012, 17:58
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազինյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարինե Ղազինյանի վաղաժամ մահվան կապակցությամբ, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանի մահվան կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազինյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարինե Ղազինյանի վաղաժամ մահվան կապակցությամբ, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Հանրապետության ղեկավարն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել Կարինե Ղազինյանի ընտանիքին, հարազատներին և մերձավորներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կարինե Ղազինյանը  ծնվել է 1955թ. հունվարի 8-ին Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի ռոմանա-գերմանական բաժինը, ինչպես նաև Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի գործադիր կառավարման դասընթացները:

Աշխատել է Մոզամբիկում և Պորտուգալիայում ԽՍՀՄ դեսպանությունում: Ռումինիայում (1999 – 2001թթ.) և Գերմանիայում (2001-2009թթ.) ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է եղել:

2009-2011թթ.-ին զբաղեցրել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը: 2011թ.-ի սեպտեմբերի 8-ին նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: -0-