Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+9

ՀՀ նախագահը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան օրվա առթիվ

21.08.2013, 14:49
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան օրվա առթիվ։
ՀՀ նախագահը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան օրվա առթիվ
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան օրվա առթիվ։ «Հանրապետության նախագահը շնորհավորել է Վեհափառ Հայրապետին ծննդյան օրվա առթիվ, մաղթել նրան քաջառողջություն և անսպառ եռանդ հոգևոր ծառայության վեհ առաքելությունն իրականացնելու գործում»,– հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը։ Բարձր գնահատելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ավանդը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հզորացման ու բարգավաճման գործում՝ նախագահը մաղթել է, որպեսզի Տիրոջ օգնությամբ ու զորակցությամբ հովվապետության տարիներին Վեհափառը շարունակի իր հայրենանվեր գործունեությունը՝ ի բարօրություն Հայոց եկեղեցու և հայ ժողովրդի: –0–