Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՀՀ-ում ծնելիության մակարդակը վերջին ինը ամիսների ընթացքում նվազել է 5%-ով

05.11.2025, 15:44
ՀՀ-ում ծնելիության մակարդակը 2025 թ.-ի հունվարից մինչև սեպտեմբեր նվազել է 5%-ով՝ 2024 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ
  ՀՀ-ում ծնելիության մակարդակը վերջին ինը ամիսների ընթացքում նվազել է 5%-ով

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբեր․/ԱՌԿԱ/. Հայաստանում ծնելիության մակարդակը 2025 թ.-ի հունվարից սեպտեմբեր ամիսներին նվազել է 5%-ով՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին են վկայում ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

Հայաստանում ծնելիության մակարդակը նվազում է անցյալ տարվա հունվարից ի վեր։

Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում ծնվել է 23,698 երեխա՝ 2024 թ.-ի առաջին ինը ամիսների 24,942 ծնունդների համեմատ։

Միաժամանակ, այս ժամանակահատվածում գրանցվել է 286 մեռելածնություն, ինչը 16.4%-ով պակաս է 2024 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվարից սեպտեմբեր ամիսներին երկրում մահացել է 19,064 մարդ, ինչը 0.6%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Նշվում է նաև, որ բնակչության բնականոն աճը կազմել է 4,634 մարդ, ինչը 22.5%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։