Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

ՀՀ վարչապետը հանձնարարել է ոստիկանությանը քաղաքացիների համար տեղեկատվական հոլովակ պատրաստել Երևանի փողոցներում գործող ռադարների գործողության մասին

04.10.2012, 17:16
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի կառավարության նիստում Հայաստանի Ոստիկանապետին հանձնարարեց հեռուստատեսային հոլովակ պատրաստել` Երևանի փողոցներում ռադարների աշխատանքների վերաբերյալ ամբողջական տեղեկություն տրամադրելու համար։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի կառավարության նիստում Հայաստանի Ոստիկանապետին հանձնարարեց հեռուստատեսային հոլովակ պատրաստել` Երևանի փողոցներում ռադարների աշխատանքների վերաբերյալ ամբողջական տեղեկություն տրամադրելու համար։

«Վատ չէր լինի բացատրել քաղաքացիներին, թե ինչպես են աշխատում այդ սարքերը, որտեղ են տեղադրվում»,– ասել է Տիգրան Սարգսյանը։

Ըստ նրա, այսօր շատ կարևոր է հայ քաղաքացիներին հավաստիացնել, որ այդ սարքերը ճշգրիտ են աշխատում, սերտիֆիկացված են և ճիշտ տեղերում են տեղադրված։

Կառավարության ղեկավարը նշեց նաև, որ անհրաժեշտ է քաղաքացիներին լիակատար տեղեկություն տալ և համագործակցել նաև հասարակական կազմակերպությունների հետ, որոնք նույնպես հարցեր են բարձրացնում։

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր հերթին նշեց, որ նմանատիպ հոլովակ արդեն եթեր է հեռարձակվել մի քանի օր առաջ և կրկին կցուցադրվի։

Նա նշեց նաև, որ Ոստիկանությունն արդեն իրազեկել է հասարակական կազմակերպություններին։

Չորեքշաբթի Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին կառավարության ժամի ընթացքում, ասաց, որ Երևանի փողոցներում տեղադրված ռադարների և տեսախցիկների աշխատանքում անճշտություններ չկան։

Ներկայում Երևանի խոշոր փողոցներում և խճուղիներում տեղադրված է 15 արագաճաչ, ինչպես նաև 40 տեսախցիկ` մայրաքաղաքի 10 խոշորագույն խաչմերուկներում։-0-