ՀՀ վարչապետը վստահեցնում է, որ «օֆշորային պատմության» վերաբերյալ ողջ տեղեկատվությունը հասանելի կլինի հանրությանը
27.06.2013,
13:43
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի հայտնեց, որ «օֆշորային պատմության» հետ կապված ամբողջական տեղեկատվությունը հասանելի է լինելու ԶԼՄ-ներին և հանրությանը։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի հայտնեց, որ «օֆշորային պատմության» հետ կապված ամբողջական տեղեկատվությունը հասանելի է լինելու ԶԼՄ-ներին և հանրությանը։
Hetq.am–ում մայիսի 29–ին հրապարակված «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածի համաձայն, Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը։ Հոդվածում ասվում էր, որ հայկական առևտրային բանկերից մեկը վարչապետի միջնորդությամբ ընկերության հաշիվներին ավելի քան 10 միլիոն դոլար է փոխանցել։
«Ինչ հեքիաթներ ասես չեն հորինում՝ փորձելով վարկաբեկել։ Ամբողջական տեղեկատվությունը հասանելի է լինելու ԶԼՄ-ներին, և այն, որ քրեական գործ է հարուցված, որ իրավապահ մարմինները զբաղվում են այդ հարցով։ Ես համոզված եմ, որ որևիցե անպատասխան հարց չի մնալու»,-ասաց Տիգրան Սարգսյանը:
Նա կոչ արեց հետաքննող լրագրողներին ավելի բարեխիղճ լինել և կարողանալ տարբերել իրականությունը ստից։
Վարչապետը նշեց նաև, որ ոչ մի հարց և կառավարության հասցեին ուղղված ոչ մի հրապարակային քննադատություն անպատասխան չի մնա։
Այդ կապակցությամբ նա ասաց, որ բացի «օֆշորային պատմությունից» կառավարությանը վերջին շրջանում հիմնականում քննադատում են երեք թեմաներով` «Հազարամյակների մարտահրավերներ» հիմնադրամի միջոցները դասախոսությունների համար ծախսելու համար, «Նաիրիտ» քիմիական գործարանի թեմայով, ինչպես նաև պետական գերատեսչությունների մասին Հայաստանի Վերահսկիչ պալատի վերջին հաշվետվությունները։
«Հազարամյակների մարտահրավերներ» հիմնադրամի հետ կապված հարցի վերաբերյալ Սարգսյանը նշեց, որ կառավարության մամուլի ծառայությունն արդեն մանրամասն տեղեկատվություն է հատկացրել, սակայն ԶԼՄ–ները շարունակում են ակտիվորեն արծարծել այդ թեման։
«Քանի որ այս թեման կրկին արծարծվում է, այսօր մանրակրկիտ պատասխան կտրվի լրատվամիջոցներին եւ «Հազարամյակի մարտահրավերների» դրամաշնորհով 14 միլիոն դասախոսությունների եւ պայմանագրերի վերաբերյալ բացատրություններն ու պատասխանները կտրվեն»,– ասաց Սարգսյանը:
Վարչապետը նշեց, որ այդ ծախսերի պայմանագրերը կնքվել են դեռ 2007թ.–ին, մրցույթ է հայտարարվել, հաղթողներ են ընտրվել, դրամաշնորհներ տրամադրվել, ինչպես նաև ամերիկյան կողմն աուդիտ է անցկացրել և գոհ մնացել արդյունքներից։
Սարգսյանը կառավարության մամուլի ծառայությանը նաև հանձնարարեց մամուլին մանրամասն տեղեկատվություն տրամադրել Rhinoville ընկերության բոլոր գործարքների վերաբերյալ` սկսած 2006թ.–ից, երբ ընկերությունը ՀՀ կառավարության հետ պայմանագիր կնքեց։
«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր: 1989 թվականին ԳԱՄ-ը փակվեց բնապահպանական նկատառումներով: Ձեռնարկության աշխատանքը մասամբ վերականգնվեց 1992-1993 թվականներին: 2001 թվականին «Նաիրիտ» ԳԱՄ-ից առանձնացվեցին արտադրական հզորություններ, որոնք անհրաժեշտ էին քլորոպրենային կաուչուկի արտադրման համար: Դրանց հիմքի վրա ստեղծվեց պարտքերից ազատ ձեռնարկություն: 2006 թվականին «Նաիրի» ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառվեց Rainoville Property Limited բրիտանական կոնսորցիումին 40 մլն դոլարով, բաժնետոմսերի 10 տոկոս պատկանում է Հայաստանի կառավարությանը: Rhinоville Property Limited ընկերությունը հիմնադրվել է Samex լեհական ընկերության, ամերիկյան Intertex–ի և ռուսական «Եվրոգազի» կողմից։
Խոսելով պետական գերատեսչությունների գործունեության վերաբերյալ Վերահսկիչ պալատի վերջին հաշվետվությունների մասին` Սարգսյանը հանձնարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանին ժամանակացույց կազմել, ըստ որի բոլոր պետական գերատեսչությունների ղեկավարները պետք է ԶԼՄ–ներին իրենց տեսակետը ներկայացնեն այդ հաշվետվությունների վերաբերյալ։
Հայաստանի Վերահսկիչ պալատը հունիսի 13-ին խորհրդարանում ներկայացրել է 2012թ. պետական բյուջեի ծախսերի վիճակի մասին զեկույց։ –0–