ՀՀ–ում հաշմանդամություն ունեցող ավելի քան 34,7 հազար մարդ 1–ին կիսամյակում օգտվել է վերականգնողական ծրագրերից
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում անհատական վերականգնողական ծրագրերից օգտվել է հաշմանդամություն ունեցող 34 756 մարդ, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկական–սոցիալական փորձաքննության գործակալության ղեկավար Արմեն Սողոյանը:
«Հայաստանում մեծ ուշադրություն է ընձեռվում վերականգնողական ծառայությունների զարգացմանը: Պետության կողմից միջոցառումներ են ձեռնարկվում նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ, 1618 անձի տրամադրվել են տեխնիկական միջոցներ և պրոթեզա-օրթոպեդիկական ծառայություններ» , - ասաց նա:
Սողոյանի խոսքով, հաշվետու ժամանակահատվածում պետպատվերի շրջանակում բժշկական օգնություն են ստացել 17 նախկին զինծառայողներ:
«2016 թ.-ի մարտի 17-ի կառավարական որոշման համաձայն, նրանք, ովքեր զորացրվել են վնասվածքների կամ հիվանդությունների հետևանքով, վեևականգնողական բժշկական օգնություն են ստանալու պետական պատվերի շրջանակում», - ասաց Սողոյանը:
Նա նաև նշեց, որ առաջին կիսամյակում հաշմանդամություն ունեցող 1633 մարդ վերականգնել են իրենց առողջությունը` անհատական վերականգնողական ծրագրերի շնորհիվ, որոնցից 2,9 տոկոսը` մասնակի, իսկ 3,3 տոկոսը` լիարժեք:
2016 թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ, Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց տվյալների բազայում գրանցված է 202 839 մարդ (որոնցից 98 458-ը` կանայք): Ընդ որում, հաշմանդամություն ունեցողները կազմում եմ բնակչության 6,7 տոկոսը: -0-