Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

ՀՀ վարչապետը պահանջել է ազատել սոցծառայությունների ոլորտում խախտումներ թույլ տված պաշտոնյաներին

04.02.2016, 19:16
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի նիստում հանձնարարել է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին մարզերի ղեկավարների հետ քննարկումից հետո ազատել սոցծառայությունների ոլորտում խախտումներ թույլ տված պաշտոնյաներին։
ՀՀ վարչապետը պահանջել է ազատել սոցծառայությունների ոլորտում խախտումներ թույլ տված պաշտոնյաներին

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի նիստում հանձնարարել է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին մարզերի ղեկավարների հետ քննարկումից հետո ազատել սոցծառայությունների ոլորտում խախտումներ թույլ տված պաշտոնյաներին։

Փետրվարի 2–ին կառավարության ղեկավարի հրավիրած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են Վերահսկիչ պալատի` Արագածոտնի և Կոտայքի մարզերում սոցիալական ծառայությւոնների տարածքային գործակալությունների իրավիճակի ստուգումների արդյունքները։ Կոտայքում Վերահսկիչ պալատը ստուգել է նպաստներ ստացող 6753 ընտանիքների գործեր (գործերի ընդհանուր թիվը` 9912)` հայտնաբերելով 27 մլն 200 հազար դրամի 230 խախտում։ Արագածոտնում ուսումնասիրվել է 5492 գործ, հայտնաբերվել 78 մլն 500 հազար դրամի 341 խախտում։

 «Խորհրդակցության ընթացքում լսվեցին բոլոր կողմերը, և ինձ համար անընդունելի են արդարացումները, որոնց մեծ մասն անհիմն է։ Հանձնարարում եմ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին քննարկել այդ հարցը մարզերի ղեկավարների հետ, և վստահ եմ, որ կան դեպքեր, երբ անհրաժեշտ է ազատել որոշ պաշտոնատար անձանց։ Հասարակությունը պետք է իմանա դրա մասին»,– ասաց Աբրահամյանը։

Նա հավանություն տվեց Վերահսկիչ պալատի խորհրդի` սոցիալական բոլոր ծառայություններում ստուգումների անցկացման որոշումը, հայտարարելով, որ այդ ոլորտում, ինչպես և մյուսներում, պետք է ապահովվեն անկողմնակալությունը և արդարությունը։ -0-