Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՀՀ–ում 2025թ․–ի առաջին եռամսյակում ավարտված և անավարտ քրվարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է ընդհանուր 20 մլրդ դրամ․ ՔԿ

25.07.2025, 18:08
ՀՀ քննչական կոմիտեում ամփոփվում են 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները
ՀՀ–ում 2025թ․–ի առաջին եռամսյակում ավարտված և անավարտ քրվարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է ընդհանուր 20 մլրդ դրամ․ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ քննչական կոմիտեում ամփոփվում են 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն։

Հաշվետու ժամանակահատվածում Քննչական կոմիտեում քննված 56.814 քրեական վարույթից ավարտվել է 18.969-ը՝ նախորդ տարվա 17.887-ի համեմատ, այսինքն աճել է 1082-ով:   

Նշված 18.969 քրեական վարույթից 6111-ը՝ 6547 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան՝ նախորդ տարվա 5127-ի համեմատ, այսինքն աճել է 984-ով, իսկ 12.858-ը կարճվել է՝ նախորդ տարվա 12.760-ի համեմատ, այսինքն աճել է 98-ով: 

2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Քննչական կոմիտեում իրականացվել են զգալի աշխատանքներ հանցագործությամբ պատճառված գույքային վնասի վերականգնման ուղղությամբ: 

Հաշվետու ժամանակահատվածում ավարտված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է 4 մլրդ 372 մլն 675 հզր ՀՀ դրամը: Պատճառված վնասի վերականգնման նպատակով արգելանք է դրվել  509 մլն 997 հզր ՀՀ դրամ արժողության գույքի վրա: 

Անավարտ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից միայն 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում վերականգնվել է 16 մլրդ 94 մլն 601 հզր ՀՀ դրամը:

Այսպիսով, հաշվետու ժամանակահատվածում ավարտված և անավարտ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է ընդհանուր 20 մլրդ 467 մլն 276 հզր ՀՀ դրամ: