Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 27, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

ՀՀ–ում վարժական հավաքներ կանցկացվեն սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 28-ը ներառյալ

04.09.2025, 14:04
Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով
ՀՀ–ում վարժական հավաքներ կանցկացվեն սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 28-ը ներառյալ

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ–ում վարժական հավաքներ կանցկացվեն սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 28-ը ներառյալ։

Կառավարության որոշմամբ սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 28-ը ներառյալ կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ:

Որոշմամբ սահմանել է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով: Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով: