Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Հինգ ավտոբուսներ Երևանում զինվել են հատուկ հաշմանդամների համար նախատեսված վերելակներով

20.10.2016, 17:59
Եվս հինգ ավտոբուսներ Երևանում զինվել են հատուկ վերելակներով, որոնք նախատեսված են հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար, հայտնում է քաղաքապետարանը։
Հինգ ավտոբուսներ Երևանում զինվել են հատուկ հաշմանդամների համար նախատեսված վերելակներով

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվս հինգ ավտոբուսներ Երևանում զինվել են հատուկ վերելակներով, որոնք նախատեսված են հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար, հայտնում է քաղաքապետարանը։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առաջին տասը վերելակներն ավտոբուսներում տեղադրվել էին դեռ 2014 թվականին, ևս տասը` 2015-ին:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը հատուկ վերելակներով կահավորված ևս 5 ավտոբուսների երթուղի դուրս գալուց առաջ տեղեկացրել է, որ ներկայումս հատուկ կարիքներով անձանց համար նախատեսված վերելակներով ավտոբուսներ են աշխատում ներքաղաքային հասարակական տրանսպորտի 8՝ թիվ 3, 13, 14, 20, 22, 28, 33 և 35 երթուղիներում:

2016 թվականից մեկնարկել է տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար խաչմերուկներում դեղին գունանշված հատուկ գոգավոր սալիկների տեղադրման ծրագիրը։

Քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկա տարիներին նման սալիկներով կկահավորվեն Երևանի բոլոր վարչական շրջանների ամենաբանուկ խաչմերուկները: Կշարունակվի նաև տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար կանգառի ազդանշաններով ձայնագրությունների ապահովումն ավտոբուսներում:

Խաչմերուկներում էլ կավելանան կանաչ լույսի սկիզբն ու ավարտն ազդարարող ձայնային ազդանշաններով լուսացույցները:

Երթուղիների ընտրությունն իրականացվել է այնպես, որ հատուկ կարիքներով մարդիկ կարողանան Երևանի ցանկացած վարչական շրջանից հասնել կենտրոն և վերադառնալ։ –0--