Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հինգաստղանի հյուրանոցային համալիր կհայտնվի Հայաստանի ԱԳՆ նախկին շենքի տեղում

15.12.2016, 20:25
Հինգաստղանի հյուրանոցային համալիր կհայտնվի Հայաստանի ԱԳՆ նախկին շենքի տեղում:
Հինգաստղանի հյուրանոցային համալիր կհայտնվի Հայաստանի ԱԳՆ նախկին շենքի տեղում

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հինգաստղանի հյուրանոցային համալիր կհայտնվի Հայաստանի ԱԳՆ նախկին շենքի տեղում, հինգշաբթի խորհրդարանի արտահերթ նիստում ասաց Հայաստանի պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը։

«Պայմանագրում հստակ նշված է, որ այնտեղ պետք է կառուցվի հինգաստղանի բրենդային հյուրանոցային համալիր` միջազգային չափանիշներին համապատասխան։ Եթե փոփոխություններ լինեն, մենք կտեղեկացնենք»,– ասաց Սահակյանը։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը հրահանգել է այդ տարածքում միջազգային հայտնի ապրանքանիշի հյուրանոցային համալիր կառուցել` պահպանելով շենքի պատմամշակութային և արտաքին տեսքը։ Այնուամենայնիվ, մի ժամանակ լուրեր էին պտտվում, թե ԱԳՆ նախկին շենքում թանգարան է բացվելու։ Հայաստանի մի շարք գործիչներ կտրականապես դեմ էին այդ շենքի օտարմանը։ 


Կառավարական թիվ 2 շենքը, որտեղ նախկինում գտնվում էր հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունը, 2012 թվականին 51.27 մլն դոլարով վաճառվեց «Տանգո» շինարարական ընկերությանը, որը պատկանում է հայազգի գործարար Էդուարդո Էռնեկյանին։ -0-